2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում, իսկ Երևանը կդառնա ԱՊՀ սպորտային մայրաքաղաք։ Համապատասխան որոշումն ընդունվել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Նիստին Հայաստանը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը։ Խորհրդի նիստն անցկացվել է սեպտեմբերի 27-ին՝ Ալմաթիին «ԱՊՀ սպորտային մայրաքաղաք–2026» կարգավիճակը հաստատող հավաստագրի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո։ Նիստին մասնակցել են ԱՊՀ 9 պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության արդիական հարցեր։ Կողմերը ներկայացրել են ոլորտում իրականացվող աշխատանքները, փոխանակվել փորձով, ինչպես նաև անդրադարձել հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման ուղղություններին։ Նախատեսվում է, որ 2029 թվականի ԱՊՀ մարզական խաղերի շրջանակում Հայաստանում կանցկացվի նաև ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում
2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում, իսկ Երևանը կդառնա ԱՊՀ սպորտային մայրաքաղաք։ Համապատասխան որոշումն ընդունվել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Ժողովրդավարությունը պետք է պաշտպանել․ քաղաքական կարգավիճակը չի ազատում քրեական պատասխանատվությունից
1in.am / 1 hour ago

Ատոմակայանի աշխարհաքաղաքական գինը
1in.am / 1 hour ago

Փաշինյանն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
1in.am / 1 hour ago

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ
1in.am / 1 hour ago
Related coverage

Մոսկվան հետաքրքրված չէ իրական բանակցություններով. Կոշտա
Public Television of Armenia — 1Lurer / 19 minutes ago

Ermenistan ile İran dışişleri bakanları telefonda görüştü
Ermenihaber / 43 minutes ago
Արաղչին կարճ զրույց է վարել Լավրովի հետ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից առաջ | armenpress.am
Infocom / 58 minutes ago

Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը
Armenian Business News (ABNews) / 2 hours ago