Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, հետխաղային ասուլիսում խոսելով Չեռնոգորիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման մասին, իր դժգոհությունն է հայտնել մրցավարության վերաբերյալ։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղը սպասարկել էր իսպանացի Խոսե Լուիս Մունուերա Մոնտերոյի գլխավորած մրցավարական անձնակազմը։ Հայաստանի հավաքականը պարտվել էր 2:3 հաշվով։ Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի առաջիկա երկու խաղերը կլինեն արտագնա: Հոկտեմբերի 2-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կմրցի Կիպրոսի հետ, իսկ 3 օր անց՝ Չեռնոգորիայի հետ: C2 խմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 25-ին 2:0 հաշվով տնային հաղթանակ էր տարել Լատվիայի հավաքականի նկատմամբ: Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ