Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովության, անձի ֆունկցիոնալության գնահատման և սոցիալական ծառայությունների թվայնացման ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։ Կարևորվել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և արդյունավետ երկխոսության շարունակական զարգացումը։ Քննարկվել են նաև փոխադարձ այցերի կազմակերպման և լավագույն փորձի փոխանակման հնարավորությունները։ Հանդիպումից հետո նախարարներն այցելել են Միասնական սոցիալական ծառայության անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչություն, ինչպես նաև «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամ։ Միասնական սոցիալական ծառայությունում Միխեիլ Սարջվելաձեն ծանոթացել է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, կիրառվող գործիքակազմին և որոշումների կայացման մեխանիզմներին։ «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկությունում» ներկայացվել են սոցիալական ծառայությունների թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, տվյալների կառավարման համակարգերը և ծառայությունների հասանելիության բարելավմանն ուղղված գործիքները։ Հանդիպումը ևս մեկ հնարավորություն է ընձեռել երկու երկրների համապատասխան կառույցների միջև փորձի փոխանակման և համագործակցության զարգացման ուղղությունների քննարկման համար։
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Արսեն Թորոսյանը հանդիպել է Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարին
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովության, անձի ֆունկցիոնալության գնահատման և սոցիալական ծառայությունների թվայնացման ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։ Կարևորվել է... Գրառումը Արսեն Թորոսյանը հանդիպել է Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարին appeared first on .

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

հոկտեմբերի 07 | 01:03Բայրամովը և Վաշինգտոնի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ը
Akhaltskha.net / 5 hours ago

Անահիտ Ավանեսյանն այցելել է ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորված Անիի ընտանիքին
Akhaltskha.net / 7 hours ago

Մարկո ՌուբիոՌուբիոն և Բայրամովը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացըհոկտեմբերի 06 | 20:16
Akhaltskha.net / 8 hours ago

Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր
Akhaltskha.net / 8 hours ago
Related coverage

Վրաստանից արտաքսել են Թուրքիայի, Հայաստանի եւ այլ երկրների քաղաքացիների
JNEWS / 16 hours ago

Խորհրդարանում քննարկել են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը
AliQ Media / 16 hours ago

Парламент отклонил инициативу о бесплатном школьном питании
JNEWS / 18 hours ago

Грузия и Турция подписали соглашение об укреплении сотрудничества в сфере образования
JNEWS / Oct 5