Սեպտեմբերի 27-ին Ծիծեռնակաբերդի խճուղում այրված էլեկտրական ենթակայանի հրդեհաշիջման ընթացքում երկու փրկարար ծխահարվել է․ նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսն առաջին բուժօգնությունը ստացել է տեղում։ Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, ընդգծելով, որ տուժած փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում։ Կառույցի տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հրդեհի հետևանքով այրվել է բարձր լարման ենթակայանի տրանսֆորմատորային մարտկոցը, որը պարունակում էր մոտ 30 տոննա հովացման յուղ։ Հրդեհաշիջումը բարդացնում էր ինտենսիվ այրման հետևանքով անջատվող մեծ ջերմությունը․ այն սահմանափակում էր հրշեջ-փրկարարների մոտենալու հնարավորությունը և խոչընդոտում աշխատանքների արագ իրականացմանը։ Ձեռնարկված գործողությունների շնորհիվ հաջողվել է մյուս ենթակայանը պաշտպանել կրակից։ Նկուղային և վարչական շենքի հատվածներում առաջացած հրդեհները մեկուսացվել և մարվել են։ Կանխվել է նաև կրակի տարածումը մալուխային գծերով։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ժամը 17։07-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնմեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ «Հրդեհի բարդությունից ելնելով՝ կանչի աստիճանը հաջորդաբար բարձրացվել է․ սկզբում հայտարարվել է «1-ԲԻՍ», ապա՝ 2-րդ, այնուհետև՝ 3-րդ՝ բարձր կանչ։ Ըստ հրդեհների մեկնման չվացուցակի՝ ներգրավվել են համապատասխան թվով հրշեջ-փրկարարական մեքենաներ և անձնակազմ։ Տեղում աշխատել է 11 մարտական հաշվարկ, օգտագործվել է նաև ավտոսանդուղք»,- մանրամասներ է հայտնել ՓԾ Երևանի ՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Գարեգին Հակոբյանը։ Հրշեջ-փրկարարների առաջնային խնդիրը հրդեհը մեկուսացնելն ու կրակի տարածումը կանխելն էր․ հարակից խոտածածկ տարածքում բուսականության բռնկումը կարող էր ընդլայնել հրդեհի ընդգրկման գոտին և բարդացնել հրդեհաշիջումը։ Կրակի դեմ պայքարը շարունակվեց մինչև ուշ երեկո։ Շուրջ չորս ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքներն ավարտվել են ժամը 21։10-ին․ հրդեհը մարվել է։ Ենթակայանի մոտ սահմանվել է հերթապահություն։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ծիծեռնակաբերդի խճուղում այրված էլեկտրական ենթակայանի հրդեհաշիջման ընթացքում երկու փրկարար ծխահարվել է
Սեպտեմբերի 27-ին Ծիծեռնակաբերդի խճուղում այրված էլեկտրական ենթակայանի հրդեհաշիջման ընթացքում երկու փրկարար ծխահարվել է․ նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսն առաջին բուժօգնությունը …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Կառավարությունն առաջարկում է ավելի շատ վճարել, որ պաշտոնյաներն ավելի քիչ գողանան
1in.am / 19 hours ago

Բաքուն կառուցում է երկաթուղին և փորձում վերաշարադրել Վաշինգտոնի պայմանավորվածությունները
1in.am / 20 hours ago

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշատական առաքելության տնօրենի հետ
1in.am / 20 hours ago

Իշխանությանը մեկ հարց կա՝ արդյոք գիտության զարգացումը հանդիսանում է երկրի ռազմավարական նպատակ
1in.am / 20 hours ago
Related coverage

15-ամյա աղջիկը գիտակցության է եկել իր հոգեհանգստի ժամանակ
5TV Armenia / 22 hours ago

2 տարին մեկ անգամ և միջինում 10 րոպե տևողությամբ հետազոտությունը կարող է կյանք փրկել. ԱՆ
Shant News / 22 hours ago

Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված զինծառայողի առողջական վիճակում դրական դինամիկա կա
News.am / 22 hours ago

Ինչպես է Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը.մանրամասնում է Օրբելյանը
News.am / Oct 14