You are using an outdated browser. Please upgrade your browser. Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին հայտարարել է, որ երկիրը չի վերադառնա այն ժամանակաշրջանին, որի վերադարձը ցանկանում են իր հակառակորդները։ Իրանի պետական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Խամենեին նշել է, որ Իսլամական հեղափոխությունից հետո երկիրը հաղթահարել է հետամնացության, կախվածության և «նվաստացման» շրջանը և դարձել ավելի հզոր ու անկախ։ Նա հայտարարել է, որ Իրանի ներկայիս ուժը դրսևորվում է նաև տարածաշրջանում, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակում։ Նրա խոսքով՝ հակառակորդները նախկինի համեմատ ավելի սահմանափակ հնարավորություններ ունեն տարածաշրջանում գործելու համար։ Իրանի առաջնորդը նաև անդրադարձել է «Հեզբոլլահի» նախկին առաջնորդ Հասան Նասրալլահի մահվան երկրորդ տարելիցին՝ նրան անվանելով դիմադրության շարժման կարևորագույն խորհրդանիշ և բարձր գնահատելով Լիբանանի ներկայիս առաջնորդ Նաիմ Քասեմի գործունեությունը։ Խամենեին հայտարարել է, որ Իրանը և դիմադրության ուժերը հետագայում ևս պետք է շարունակեն իրենց ճանապարհը՝ «հաղթանակի և արժանապատվության» ուղղությամբ։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Իրանը չի վերադառնա այն ժամանակաշրջանին, որի վերադարձը թշնամին է ցանկանում․ Մոջթաբա Խամենեի
Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին հայտարարել է, որ երկիրը չի վերադառնա այն ժամանակաշրջանին, որի վերադարձը ցանկանում են իր …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am
Related coverage

Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով
24TV / 24News / 17 minutes ago

«Քանզի Տերը ում սիրում՝ նրան խրատում է…»
168 Jham / 10 hours ago

Երբ Աստծո տվածը բազմապատկվում է. հոգեւոր ընտրություն
Aravot / 12 hours ago

Փաշինյանը և Փաշազադեն` ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու. Տեր Վրթանես քահանա Բաղալյան, Հրանտ Միքայելյան
168 Jham / 13 hours ago



