Սեպտեմբերի 25-ին՝ կեսգիշերն անց, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն մեկ տասնյակից ավելի ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Ավետիք Իսահակյան փողոցում ծեծկռտուք է և անհրաժեշտ է ոստիկանների օգնությունը։ Ավելի ուշ մայրաքաղաքի բժշկական կենտրոններից հայտնել են, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել Երևանի բնակիչ 21 և 29-ամյա երկու երիտասարդ։ Ահազանգով մեկնած Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի ծառայողները Օպերատիվ վերլուծական վարչության գործընկերների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված վայրում գտնվող ռեստորանում հիվանդանոց տեղափոխված երիտասարդները վիճաբանել են Երևանի 36-ամյա բնակչի հետ, հնչեցրել հայհոյանքներ, հարվածել միմյանց՝ դրսևորելով անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ։ Վիճաբանությունը շարունակվել է դրսում, որին միացած մի խումբ անձինք 36-ամյա տղամարդուն հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով 21 և 29-ամյա երիտասարդներին ձերբակալել և տեղափոխել են Արաբկիրի բաժին։ Հետագա միջոցառումներով՝ սեպտեմբերի 27-ին, վիճաբանության մասնակից 31-ամյա տղամարդը մայրաքաղաքի Դուրյան փողոցում հայտնաբերվել, սպանության փորձ և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Վիճաբանության ևս չորս մասնակից ներկայացվել է նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպին մասնակից այլ անձնանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են։
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ծեծկռտուք և դանակահարություն. 7 անձ ձերբակալվել է
Սեպտեմբերի 25-ին՝ կեսգիշերն անց, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն մեկ տասնյակից ավելի ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Ավետիք Իսահակյան փողոցում …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է
1in.am / 13 hours ago

Միրզոյանի՝ Իրան այցի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է
1in.am / 13 hours ago

Իրանի համար նոր ակնառու նշանակություն է ստացել հյուսիսասյին հարևանների հետ հարաբերությունները
1in.am / 13 hours ago

ՀՀ-Թուրքիա էլհաղորդման միացումը կնվազեցնի Երևանի ներկայիս կախվածությունը
1in.am / 14 hours ago
Related coverage

Раненный при нападении в поезде в Кабардино-Балкарии конвоир скончался
Sputnik Armenia / 7 minutes ago

Լույս չի լինելու
168 Jham / 22 minutes ago

Ականատեսները հաղորդում են Սև ծովում Սոչի մոտ այրվող նավի մասին | azatutyun.am
Infocom / 12 hours ago

Փարիզում ցուցարարներն ավերում են խանութները. Մակրոնն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
Sputnik Armenia / 13 hours ago