Եվրամիության երկրները սեպտեմբերի 28-ին պատժամիջոցներ են սահմանել 10 անձի և 17 կազմակերպության նկատմամբ՝ որոնք, ըստ ԵՄ-ի, պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը խաթարող կամ սպառնացող գործողությունների համար։ «Պատժամիջոցների տակ են հայտնվել Ուկրաինացի երեխաների՝ Ռուսաստան համակարգված և ապօրինի արտաքսման ու բռնի տեղափոխման, ինչպես նաև ժամանակավորապես օկուպացված տարածքներում նրանց բռնի ձուլման հետ կապված անձինք և կազմակերպությունները»,- ասվում է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ։ Ընդ որում, ԵՄ-ն որպես այդ գործողությունների մաս նշում է նաև երեխաների գաղափարական ներգործությունը և ռազմականացված կրթությունը։ Պատժամիջոցների ցանկում ներառվել են Մոսկվայի քաղաքային զբոսաշրջության կոմիտեն, Ռուսաստանում գործող մանկական և մարզական ճամբարներ, ինչպես նաև Հյուսիսային Կորեայում գտնվող «Սոնգդովոն» միջազգային մանկական ճամբարը։ Եվրոպական խորհրդի տվյալներով՝ ուկրաինացի երեխաներին տեղափոխում են այդ ճամբարներ՝ նրանց շրջանում ռուսամետ քարոզչություն և պատմություններ տարածելու նպատակով։ Պատժամիջոցների ցանկում է նաև Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Միննիխանովը։ ԵՄ-ի համաձայն՝ նա նպաստել է ուկրաինացի երեխաների՝ իր ղեկավարած տարածաշրջանում գտնվող ճամբարներ ապօրինի տեղափոխմանը։ «Պատժամիջոցների տակ հայտնված անձանց և կազմակերպությունների ակտիվները ենթակա են սառեցման։ ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է նրանց տրամադրել միջոցներ, ֆինանսական ակտիվներ կամ տնտեսական ռեսուրսներ։ Ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանվել է նաև մուտքի արգելք, որով նրանց արգելվում է մուտք գործել կամ տարանցիկ անցնել Եվրամիության տարածքով»,- ասվում է հայտարարության մեջ։
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման հետ կապված 10 անձի և 17 կազմակերպության նկատմամբ
Եվրամիության երկրները սեպտեմբերի 28-ին պատժամիջոցներ են սահմանել 10 անձի և 17 կազմակերպության նկատմամբ՝ որոնք, ըստ ԵՄ-ի, պատասխանատու են Ուկրաինայի տարածքային …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է
1in.am / 10 hours ago

Միրզոյանի՝ Իրան այցի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է
1in.am / 10 hours ago

Իրանի համար նոր ակնառու նշանակություն է ստացել հյուսիսասյին հարևանների հետ հարաբերությունները
1in.am / 10 hours ago

ՀՀ-Թուրքիա էլհաղորդման միացումը կնվազեցնի Երևանի ներկայիս կախվածությունը
1in.am / 10 hours ago
Related coverage
«Զեկույցը պատրաստվել էր Ադրբեջանի հետախուզության համար». Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով – Spiegel
Aravot / 3 hours ago

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցն #ուղիղ
Pastinfo / 4 hours ago

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Armenpress / 4 hours ago

#Ուղիղ․ Ռուբինյանը ճեպազրույց է տալիս
Hraparak / 4 hours ago