Եվրամիությունը թեկնածու չորս երկրների համար անդամակցության անհատական ճանապարհային քարտեզներ է նախապատրաստում։ Այս մասին գրել է Politico-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի աղբյուրներին, փոխանցում է Sova news-ը։ Բրյուսելը ԵՄ-ին անդամակցելու մանրամասն, փուլային ծրագրեր է մշակում Ուկրաինայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի և Ալբանիայի համար՝ այն երկրների, որոնք ինտեգրման ճանապարհին առավել առաջ են անցել։ Փաստաթղթերում առաջին անգամ կսահմանվեն բանակցային կլաստերների փակման մոտավոր ժամկետները՝ վերջնաժամկետները և պայմանների հստակ ցանկը։ Դրանց կատարման դեպքում թեկնածու երկրներին երաշխավորվելու է միությանն անդամակցությունը։ Ճանապարհային քարտեզներում կնշվեն ոչ միայն թեկնածուներին ներկայացվող պահանջները, այլև ԵՄ գործող անդամների պարտավորությունները, որոնց միաձայն համաձայնությունից է կախված բանակցությունների առաջխաղացումը։ Բրյուսելը դիտարկում է «փուլային անդամակցության» մոդելը, որի դեպքում երկրները, բարեփոխումների իրականացմանը զուգահեռ, հասանելիություն են ստանում միասնական շուկային և ԵՄ առանձին ծրագրերին՝ առանց սպասելու լիարժեք անդամակցության պաշտոնական ավարտին։ Միաժամանակ, պաշտոնատար անձինք հաստատել են, որ գործընթացի ավելի վաղ փուլում գտնվող մյուս թեկնածու երկրներին՝ Կոսովոյին, Հյուսիսային Մակեդոնիային ու Բոսնիա և Հերցեգովինային, այս փուլում ճանապարհային քարտեզներ չեն առաջարկվի։ «Դրանք չեն առաջարկվի նաև Վրաստանին, Թուրքիային և Սերբիային, որոնց անդամակցության հայտերը կասեցվել են՝ ժողովրդավարական և դատական գործընթացների հետընթացի վերաբերյալ մտահոգությունների պատճառով»,- գրում է Politico-ն։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հաստատել է, որ նոր ճանապարհային քարտեզներն «անդամակցության շուրջ բանակցությունների ավարտին տանող ուղի կապահովեն»։ Դրանցում կսահմանվի առաջնահերթությունների հստակ ցանկ՝ ժամկետներ և ակնկալվող արդյունքներ, որոնք առավել առաջ անցած թեկնածու երկրներին կօգնեն ավարտին հասցնել անհրաժեշտ բարեփոխումները։ Ընդլայնման գործընթացի բարեփոխման վերաբերյալ փաստաթղթի նախագիծը հոկտեմբերի 6-ին կներկայացվի բարձրաստիճան դիվանագետներին, իսկ ԵՄ երկրների առաջնորդները նոր մեխանիզմները կքննարկեն հոկտեմբերի 15–16-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
Եվրամիությունը թեկնածու չորս երկրների համար անդամակցության անհատական ճանապարհային քարտեզներ է նախապատրաստում։ Այս մասին գրել է Politico-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի աղբյուրներին, փոխանցում է Sova news-ը։ Բրյուսելը ԵՄ-ին անդամակցելու մանրամասն, փուլային ծրագրեր է մշակում Ուկրաինայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի և Ալբանիայի համար՝ այն երկրների, որոնք ինտեգրման ճանապարհին առավել առաջ են անցել։ Փաստաթղթերում առաջին անգամ կսահմանվեն բանակցային կլաստերների փակման մոտավոր …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 7 hours ago

Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Factor.am / 9 hours ago

Մահճակալ ու սառնարան՝ աղբամանի կողքին․ ԵԱՍՄ-ն սրանք տանելու պարտավորություն չունի
Factor.am / 10 hours ago

Փաշինյանը վաղուց է ասել՝ Քոչարյանը, Ծառուկյանը բանտում պիտի լինեն․ նստեցին 8-րդ տարում,ուղղորդու՞մ է
Factor.am / 10 hours ago
Related coverage

Ազգայնականի և ազգայնամոլի կեղծ նույնականացումը
Noyan Tapan TV / 7 hours ago

Ընդդիմությունը կարող էր փոխել իրավիճակը, բայց գնաց իշխանությանը սպասարկելու ճանապարհով
Noyan Tapan TV / 7 hours ago

Ալիևի ուղերձը հայերին․ հնազանդվեք, հակառակ դեպքում ավելի վատ է լինելու
Noyan Tapan TV / 7 hours ago

Vladimir Zelensky: The ceasefire announcement was news for me
Aravot / 7 hours ago