Պետության կողմից տրամադրվող «մահվան նպաստների» վճարման կարգում մտցվող սահմանափակումների նախագիծն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասպան ասաց Աշխատանքի և բարեկեցության նախարարության մամուլի խոսնակը։ Նշենք՝ փոփոխությունները ենթադրում են, որ ոչ բոլոր հանգուցյալների ընտանիքներին է տրվելու «մահվան նպաստը»։ «Մենք մի ծրագիր ունենք, որն այդքան էլ նպաստավոր չէ՝ թաղման նպաստը, որ բոլորին համատարած տրվում է, մենք որոշեցինք, որ թաղման նպաստի կիրառումն իրականացնենք միայն սոցիալապես անապահովների մասով, մնացած բյուջեն բաշխել և մի փոքր թոշակներն ավելացնել, որպեսզի սկսենք գնաճի կոմպենսացման պրոցեսը»,- այս մասին Բուն TV-ին տված հարցազրույցի ընթացքում նշել էր վարչապետ Փաշինյանը։ Նշենք, որ մահվան նպաստի չափը 200 հազար դրամ է։ Ուշագրավ է, որ Կառավարությունը նման նախաձեռնությամբ է հանդես գալիս բարձրաստիճան պաշտոնյաների ու պետական ծառայողների աշխատավարձը բարձրացնելու օրենք ընդունելու ֆոնին։ Օրենքի նախագծին Կառավարությունն արդեն հավանություն է տվել, այն առաջիկայում քննարկվելու է ԱԺ-ում։ Բյուջեից լրացուցիչ 25 միլիարդ է հատկացվելու պաշտոնյաների աշխատավարձի համար։ Նարեկ Կիրակոսյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
Պետության կողմից տրամադրվող «մահվան նպաստների» վճարման կարգում մտցվող սահմանափակումների նախագիծն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասպան ասաց Աշխատանքի և բարեկեցության նախարարության մամուլի խոսնակը։ Նշենք՝ փոփոխությունները ենթադրում են, որ ոչ բոլոր հանգուցյալների ընտանիքներին է տրվելու «մահվան նպաստը»։ «Մենք մի ծրագիր ունենք, որն այդքան էլ նպաստավոր չէ՝ թաղման նպաստը, որ բոլորին համատարած տրվում …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Factor.am / 38 minutes ago

Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
Factor.am / 58 minutes ago

Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Factor.am / 1 hour ago

Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago
Related coverage

Անձնական տվյալների արտահոսքի վտանգ կա՞. ՀՀ անձնագրերը տրամադրելու է մասնավոր ընկերություն
5TV Armenia / 15 minutes ago

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
ArmLur / Zhoghovurd / 26 minutes ago

Զինծառայողների վարժանքները գերժամանակակից «Արամազդ» հրետանային միջոցով. Պապիկյան
Shant News / 44 minutes ago

Վլադիմիրում անօդաչուների հարձակման հետևանքով խափանվել են «Յանդեքս»-ի ծառայությունները․ խնդիրներ կան նաև Հայաստանում
Alpha News / 44 minutes ago