ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Խորհրդակցությունն անցկացվել է նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, նախարարի խորհրդականների, նախարարության ենթակա մարմինների ղեկավարների, հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Օրակարգում ընդգրկվել են ԿԳՄՍ նախարարության ոլորտային ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ քննարկվել են Ուսուցչի օրվան ընդառաջ նախատեսվող ուսուցչական համաժողովի կազմակերպչական աշխատանքները, ուսումնական հաստատություններին տրամադրված ChatGPT Edu գործիքի արդյունավետ կիրառման հարցը, Երևանում անցկացվելիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարարության անելիքները, ինչպես նաև մինչև տարեվերջ նախատեսվող 2026 թվականի բյուջեում անհրաժեշտ վերաբաշխումների կատարման և նախարարության 2027 թվականի բյուջետային հայտի նախագծման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել նաև գերատեսչության տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին։ Ամփոփելով քննարկումը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանատու ստորաբաժանումների և կառույցների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ շեշտադրելով նախատեսվող միջոցառումների պատշաճ կազմակերպման, սահմանված ժամկետների պահպանման և ընթացիկ աշխատանքների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Գործակարգավարական խորհրդակցություն է անցկացվել ԿԳՄՍՆ ոլորտային աշխատանքների վերաբերյալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է
1in.am / 11 hours ago

Միրզոյանի՝ Իրան այցի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է
1in.am / 11 hours ago

Իրանի համար նոր ակնառու նշանակություն է ստացել հյուսիսասյին հարևանների հետ հարաբերությունները
1in.am / 11 hours ago

ՀՀ-Թուրքիա էլհաղորդման միացումը կնվազեցնի Երևանի ներկայիս կախվածությունը
1in.am / 11 hours ago
Related coverage

Եթե ասենք՝ գերիներից մեկին տվեք, որ այս զինվորին տանք, վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու. Փաշինյան
Azg / 8 hours ago

«Ակադեմիական քաղաքը» և 2030թ. գիտության ֆինանսավորման ծավալը մի նմանություն ունեն. երկուսն էլ անիրատեսական են բյուջեի ու տնտեսության այս պայմաններում․ Հովակիմ Զաքարյան
168 Jham / 8 hours ago

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանը
Aravot / 10 hours ago

«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
Factor.am / 13 hours ago