Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-16-ը Հռոմում կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին։ Պատվիրակության կազմում ընդգրկված է նաև պատգամավոր Արման Եղոյանը և ԱԺ աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ. 1. Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու համար 2026 թվականի հոկտեմբերի 14-16-ը Հռոմ (Իտալիայի Հանրապետություն գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետևյալ կազմով. Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ Արման ԵՂՈՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (հոկտեմբերի 11-16-ը Արաքսյա ՔՈՉԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի, ինչպես նաև գիշերավարձի (3 գիշերվա, իսկ Է. Կարապետյանի՝ 6 գիշերվա), ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների և Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին և Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները»,- ասված է Ռուբինյանի ստորագրած կարգադրությունում։
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-16-ը Հռոմում կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին։ Պատվիրակության կազմում ընդգրկված է նաև պատգամավոր Արման Եղոյանը և ԱԺ աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ. 1. Խորհրդարանների նախագահների …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը. ՈՒՂԻՂ
Factor.am / 6 hours ago

Ակցիա՝ կիբերհանցագործության արդյունքում տուժած քաղաքացիների գումարների վերադարձի հարցով. ՈՒՂԻՂ
Factor.am / 6 hours ago

2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
Factor.am / 6 hours ago

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 6 hours ago
Related coverage

LIVE. Ազգային ժողովի նիստ, պատգամավորների ճեպազրույցներ
Aysor.am / 3 hours ago

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 3 hours ago

ՈւՂԻՂ․ ԱԺ քաշքշուկից հետո Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago

Ադրբեջանցին ներթափանցել է ՀՀ, ՔՊ-ն փոխում է օրակարգը. թեժ քննարկումներ ԱԺ-ում #ուղիղ
Pastinfo / 3 hours ago