Ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկում տեղի է ունեցել փոփոխություն, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Վնասվածքի պատճառով հավաքը բաց կթողնեն կիսապաշտպաններ Լևոն Բաշոյանն ու Էդգար Փիլոյանը։ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 5-ին ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման փուլի Իտալիայի ու Չեռնոգորիայի դեմ խաղերին։ ԲԿՄԱ-ի պաշտպան Սերգեյ Հարությունյանը կմիանա Հայաստանի Մ-20 հավաքականին և կմասնակցի Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք ընկերական մրցաշարին։ Հոկտեմբերի 2-ին Միշա Ջորկաեֆի գլխավորած թիմը կմրցի Ուզբեկստանի, հոկտեմբերի 4-ին՝ Ռուսաստանի, հոկտեմբերի 6-ին՝ Սաուդյան Արաբիայի հասակակիցների հետ։