Իրանի բանակի համակարգման հարցերով տեղակալ, ծովակալ Հաբիբօլլահ Սայարին յայտարարել է, որ Իրանի ժողովուրդը եւ զինւած ուժերը պատրաստ են դիմակայելու երկրի դէմ ուղղւած սպառնալիքներին։ «Մեր ամբողջ ժողովուրդը, որպէս երկրի զինւորներ, պատրաստ են պաշտպանելու երկիրը»,- ԻՌՆԱ-ին ասել է Սայարին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յայտարարութիւններին։ Նա ընդգծել է, որ այդ պատրաստակամութիւնը յստակ ուղերձ է Իրանի թշնամիներին՝ միաժամանակ նշելով, որ Իրանը ցանկացած ոտնձգութեան դէպքում թշնամու կոկորդը կը սեղմի: Սայարին նաեւ անդրադարձել է «Պաշտպանութեան շաբաթւայ» «Զինւորի օրւան»՝ նշելով, որ Իրանի բանակում աւելի քան 46 հազար զոհւած պարտադիր ծառայութեամբ զինծառայողներ կան, իսկ բանակի ցամաքային ուժերը ութամեայ պատերազմի տարիներին ռազմաճակատ են ուղարկել 2.5 միլիոն զինծառայողներ։ Նրա խօսքով՝ զինւորների մասնակցութիւնը վճռորոշ է եղել մի շարք ռազմական գործողութիւնների, այդ թւում՝ Աբադանի շրջափակման վերացման, «Ֆաթհ-օլ-Մոբին» եւ «Բէյթ-օլ-Մողադդաս» գործողութիւնների յաջողութեան համար։