Իրանի՝ ՄԱԿ-ում դեսպան եւ գործերի ժամանակաւոր հաւատարմատար Ղոլամհոսէյն Դարզին նամակ է յղել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշին եւ Անվտանգութեան խորհրդի նախագահին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանը ոչնչացնելու սպառնալիքներին։ Դարզին նշել է, որ նման յայտարարութիւնները միայն քաղաքական հռետորաբանութիւն չեն, այլ հակասում են միջազգային իրաւունքին եւ ՄԱԿ-ի կանոնադրութեանը։ Նա յիշեցրել է նաեւ Թրամփի՝ Իրանի էներգետիկ եւ այլ կենսական ենթակառուցւածքները ոչնչացնելու նախկին սպառնալիքները։ Իրանի ներկայացուցիչը պահանջել է նամակը տարածել որպէս ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի պաշտօնական փաստաթուղթ՝ ընդգծելով, որ Իրանը պահպանում է ինքնապաշտպանութեան եւ իրաւական միջոցներով պատասխանատուներին պատասխանատւութեան ենթարկելու իրաւունքը։