Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի գործադիր տնօրեն Ռամին Քաշեֆ-Ազարը հայտարարել է, որ օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Նա իրանական լրատվամիջոցներին հայտնել է, որ օդանավակայանը շարունակում է սպասարկել ավելի քան 30 միջազգային ուղղություն։ Նրա խոսքով՝ սեպտեմբերի 23-ին՝ պատժամիջոցների ուժի մեջ մտնելու օրը, օդանավակայանում հաջողությամբ իրականացվել է 60 չվերթ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 8-ին պատժամիջոցներ է սահմանել 27 ավիաընկերությունների նկատմամբ՝ ներառելով նաև իրանական մնացած ավիափոխադրողներին, որոնք նախկինում պատժամիջոցների տակ չէին գտնվում։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նշել է, որ օդանավակայաններն ու ընկերությունները, որոնք Իրանի կողմից շահագործվող ինքնաթիռներին ապահովում են վառելիքով, վայրէջքի ծառայություններով կամ տոմսերի վաճառքով, կարող են ենթարկվել երկրորդական պատժամիջոցների, որոնք կարող են նրանց կտրել ԱՄՆ ֆինանսական համակարգից։ Օմանը և ԱՄԷ-ն այդ ժամանակվանից ի վեր կասեցրել են իրանական չվերթները։ Բացի այդ, Իրաքի չորս օդանավակայաններ նույնպես դադարեցրել են թռիչքները։ Իրանական ավիաընկերությունները շարունակում են թռիչքներ իրականացնել դեպի մի շարք երկրներ, այդ թվում՝ Չինաստան և Ռուսաստան։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին
Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի գործադիր տնօրեն Ռամին Քաշեֆ-Ազարը հայտարարել է, որ օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած Իրանի ավիացիոն …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան-Գերմանիա համագործակցության հեռանկարներին
1in.am / 1 hour ago

Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ
1in.am / 1 hour ago

Եկեղեցու չվճարած հարկը և չկատարած պարտքը
1in.am / 2 hours ago

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
1in.am / 2 hours ago
Related coverage

Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին
ArmLur / Zhoghovurd / 13 minutes ago

15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
Factor.am / 14 minutes ago

Վարորդ, ամուսնացա՞ծ եք
ABC Media / 14 minutes ago

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին
168 Jham / 16 minutes ago