Կրասնոդարի երկրամասում անօդաչու սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթաբազայում։ Այս մասին հայտնել են ուկրաինական մոնիթորինգային Exilenova+ և Supernova+ տելեգրամ ալիքները։ Astra-ն պարզել է, որ խոսքը Նովոտիտարովսկայա կայանում գտնվող «Էդելվեյս 95» նավթաբազայի մասին է։ Ընկերությունը զբաղվում է նավթամթերքի մեծածախ առևտրով, այդ թվում՝ ԱԻ-92, ԱԻ-95 և ԱԻ-100 բենզինի։ Նավթաբազայում կարելի է պահել մինչև 4500 խորանարդ մետր վառելիք։ Ընկերության կայքում նշվում է, որ այն գործում է ավելի քան 30 տարի և վառելիքը գնում է անմիջապես Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից։ Տեղի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել նավթաբազայի վրա հարձակման մասին տեղեկությունը։ 2026 թվականին Ուկրաինան ուժեղացրել է ռուսական նավթավերամշակման ենթակառուցվածքի ուղղությամբ անօդաչու սարքերի հարձակումները։ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալների համաձայն, որոնք մեջբերում է Reuters-ը, տարվա առաջին ութ ամիսների ընթացքում Ռուսաստանի նավթավերամշակման գործարանները հաջող հարձակումների են ենթարկվել միջինը երեք օրը մեկ։ Հունիսին Ռուսաստանում նավթի վերամշակման ծավալը 2025 թվականի նույն ամսվա համեմատ նվազել է մոտ 30%-ով՝ հասնելով 2004 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։ Բենզինի արտադրությունը նվազել է մոտ մեկ հինգերորդով։
Rate limit exceeded
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
Կրասնոդարի երկրամասում անօդաչու սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթաբազայում։ Այս մասին հայտնել են ուկրաինական մոնիթորինգային Exilenova+ և Supernova+ տելեգրամ ալիքները։ Astra-ն պարզել է, որ խոսքը Նովոտիտարովսկայա կայանում գտնվող «Էդելվեյս 95» նավթաբազայի մասին է։ Ընկերությունը զբաղվում է նավթամթերքի մեծածախ առևտրով, այդ թվում՝ ԱԻ-92, ԱԻ-95 և ԱԻ-100 բենզինի։ Նավթաբազայում կարելի է պահել մինչև 4500 խորանարդ մետր …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 13 minutes ago

«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Factor.am / 22 minutes ago

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
Factor.am / 25 minutes ago

Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 33 minutes ago
Related coverage

ՀՀ–ում բացված կենտրոնը կարող է օգտագործվել ի շահ Արևմուտքի և Ռուսաստանի դեմ. ՌԴ ԱԽ
Sputnik Armenia / 11 minutes ago

Баку устроил очередную клоунаду
Pastinfo / 13 minutes ago

2023 թ. եղբորս մարմինը ուղղակի հողակույտի միջոցով թուրքից թաքցրեցին, որ ՀՀ տեղափոխենք,այդպես էլ մնաց
168 Jham / 14 minutes ago

ՀՀ պետական մարմինների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները կարող են հասանելի լինել ԱՄՆ-ին՝ առանց ՀՀ իշխանությունների համաձայնության․ ՌԴ ԱԽ
ABC Media / 15 minutes ago