Հայաստանի ներկայացուցիչները փայլուն մասնակցություն են ունեցել Փարիզում կայացած սպորտային մարմնամարզության World challenge cup մրցաշարում: Համլետ Մանուկյանը նվաճել է նժույգ թափեր վարժության չեմպիոնի կոչումը: Եզրափակիչում հայ մարմնամարզիկը հավաքել է 15.200 միավոր։ Արթուր Ավետիսյանը երկրորդ տեղն է գրավել օղակների վարժությունում: Եվրոպայի նորընծա չեմպիոնը վաստակել է 14.533 միավոր: Մրցաշարին մասնակցել է նաև Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը, որը նժույգ թափեր վարժությունում չի կարողացել նվաճել եզրափակիչի ուղեգիր: Դավիթ Եղիազարյան