Հինգ տղամարդ ձերբակալվել է ահաբեկչական ակտ նախապատրաստելու և Պայթուցիկ նյութերի մասին ակտը խախտելու կասկածանքով՝ Միացյալ Թագավորության հարավ-արևմուտքում գտնվող Թագավորական ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) «Ֆեյրֆորդ» ավիաբազայի հարևանությամբ իրականացվող լայնամասշտաբ գործողության շրջանակում։ Գործողությունը գլխավորում է բրիտանական հակաահաբեկչական ոստիկանությունը։ Ոստիկանությունը շրջափակել է ավիաբազային հարակից տարածքը, իսկ առավոտյան բանակային ականազերծողները հատուկ ռոբոտի միջոցով զննել են մի քանի ավտոմեքենա։ Միաժամանակ «Ֆեյրֆորդի» հարևանությամբ գտնվող Ուելֆորդ գյուղից տարհանվել են տասնյակ ընտանիքներ, իսկ դեպքի վայր են ժամանել օպերատիվ ծառայությունների բազմաթիվ մեքենաներ։ Կասկածյալների ենթադրյալ նպատակի և շարժառիթների մասին առայժմ տեղեկություններ չեն հրապարակվել։ «Ֆեյրֆորդ» ավիաբազան օգտագործվում է ինչպես բրիտանական, այնպես էլ ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից։ Բազայում մշտապես տեղակայված են ԱՄՆ ՌՕՈՒ ստորաբաժանումներ, իսկ Իրանի դեմ պատերազմի մեկնարկից հետո այնտեղ են տեղակայվել նաև ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչներ։ Ավելի վաղ ականատեսները բազայի ցանկապատից այն կողմ նկատել էին B-1 ռմբակոծիչներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է կատարվածին՝ նշելով, որ կասկածյալներին «վաղուց էին հետևում»։ «Մենք հետևում էինք նրանց։ Նրանք մտադիր էին լուրջ վնաս հասցնել մեր ամրոցին, և բրիտանացիների հետ համագործակցությունը հրաշալի ստացվեց։ Հնարավոր է՝ դա Սքոթլանդ Յարդն էր, չգիտեմ։ Մենք համագործակցում էինք բազմաթիվ հատուկ ծառայությունների հետ։ Մենք վաղուց էինք հետևում նրանց և բռնեցինք», — ասել է Թրամփը։ Բրիտանական օրենսդրության համաձայն՝ ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվող անձին կարող են պահել մինչև երկու շաբաթ՝ առանց մեղադրանք առաջադրելու։
Rate limit exceeded
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՄԹ-ում ամերիկյան բազայի մոտ ահաբեկչության կասկածով 5 մարդ է ձերբակալվել
Հինգ տղամարդ ձերբակալվել է ահաբեկչական ակտ նախապատրաստելու և Պայթուցիկ նյութերի մասին ակտը խախտելու կասկածանքով՝ Միացյալ Թագավորության հարավ-արևմուտքում գտնվող Թագավորական ռազմաօդային …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

«Ուժեղ Հայաստանը» կողմնակից է բալանսավորված քաղաքականությանը. Յոլյան
1in.am / 44 minutes ago

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը սպառված է. նման դեպքերի կրկնությունը ցանկալի չէ. Աբրահամյան
1in.am / 46 minutes ago

Չենք համարում, որ ՀՀ քաղաքացու շահերից է բխում իշխանության այն խոսույթը, որը կիրառվում է ՌԴ-ի հանդեպ
1in.am / 52 minutes ago

Շաքիում տեղի ունեցած դեպքը սովորական հանցագործություն չէ. Քոչարյան
1in.am / 59 minutes ago
Related coverage

ՀՀ–ում բացված կենտրոնը կարող է օգտագործվել ի շահ Արևմուտքի և Ռուսաստանի դեմ. ՌԴ ԱԽ
Sputnik Armenia / 11 minutes ago

Баку устроил очередную клоунаду
Pastinfo / 12 minutes ago

2023 թ. եղբորս մարմինը ուղղակի հողակույտի միջոցով թուրքից թաքցրեցին, որ ՀՀ տեղափոխենք,այդպես էլ մնաց
168 Jham / 13 minutes ago

ՀՀ պետական մարմինների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները կարող են հասանելի լինել ԱՄՆ-ին՝ առանց ՀՀ իշխանությունների համաձայնության․ ՌԴ ԱԽ
ABC Media / 14 minutes ago