You are using an outdated browser. Please upgrade your browser. «Volkswagen»-ի էլեկտրական «ID. Buzz» մինիվենի վերադարձը ԱՄՆ-ի շուկա կրկին հետաձգվել է։ Նախատեսվում էր, որ այն 2027 մոդելային տարվա տարբերակով վաճառքում կհայտնվի այս աշնանը, սակայն այժմ ամերիկացի գնորդները ստիպված կլինեն սպասել մինչև 2027 թվականի առաջին կեսը, երբ շուկա դուրս կգա արդեն 2028 մոդելային տարվա «ID. Buzz»-ը։ «Volkswagen»-ը փոփոխության մասին ԱՄՆ-ի դիլերներին տեղեկացրել է սեպտեմբերի 24-ին։ Մոդելն ԱՄՆ-ում բաց կթողնի երկու հաջորդական մոդելային տարի՝ 2026-ն ու 2027-ը։ 2028 թվականի «ID. Buzz»-ում նախատեսվում է պահպանել նախկինում հայտարարված մի շարք փոփոխություններ։ Դրանց թվում են ճամբարային օգտագործման համար նախատեսված «Tourer» տարբերակը, երկգույն թափքը, ղեկի ֆիզիկական կոճակները և «North American Charging Standard» (NACS) լիցքավորման ստանդարտի աջակցումը։ Նոր մոդելը կունենա նաև թարմացված ծրագրային ապահովում, «Vehicle-to-load» (V2L) ֆունկցիա, որը թույլ է տալիս մեքենայի մարտկոցից էլեկտրաէներգիա տրամադրել այլ սարքերի, ինչպես նաև թվային բանալի։ «Volkswagen»-ը չի հայտնել հետաձգման հստակ պատճառը և չի ներկայացրել նոր գինը։
Rate limit exceeded
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Volkswagen ID. Buzz»-ի վերադարձը ԱՄՆ-ի շուկա հետաձգվել է մինչև 2027 թվականը
«Volkswagen»-ի էլեկտրական «ID. Buzz» մինիվենի վերադարձը ԱՄՆ-ի շուկա կրկին հետաձգվել է։ Նախատեսվում էր, որ այն 2027 մոդելային տարվա տարբերակով վաճառքում …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

«Ուժեղ Հայաստանը» կողմնակից է բալանսավորված քաղաքականությանը. Յոլյան
1in.am / 43 minutes ago

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը սպառված է. նման դեպքերի կրկնությունը ցանկալի չէ. Աբրահամյան
1in.am / 45 minutes ago

Չենք համարում, որ ՀՀ քաղաքացու շահերից է բխում իշխանության այն խոսույթը, որը կիրառվում է ՌԴ-ի հանդեպ
1in.am / 51 minutes ago

Շաքիում տեղի ունեցած դեպքը սովորական հանցագործություն չէ. Քոչարյան
1in.am / 58 minutes ago
Related coverage

Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն է
Armenian Business News (ABNews) / 11 minutes ago

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային աջակցությունը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ
168 Jham / 14 minutes ago

Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի իրականացումը. լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի
Shant News / 16 minutes ago

Ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 8,9 մլրդ դրամ
Shant News / 23 minutes ago