Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, հանրապետության երեք մարզերի չորս համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Առավոտյան ժամը 08:00-ից բացվել են ընտրատեղամասերը։ Քվեարկության ավարտից հետո ժամը 20:00-ին դրնց փաակվելուց հետո սկսվելու է ձայների հաշվարկը։ Լոռու մարզի Թումանյան համայնքում ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական, իսկ Արմավիրի մարզի Ֆերիկ, Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։ Լերմոնտովոյում այսօր միաժամանակ անցկացվում են նաև համայնքի ղեկավարի ընտրություններ։ Թումանյան համայնքն ընդգրկում է Թումանյան քաղաքը և Աթան, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց, Շամուտ, Չկալով, Քարինջ և Քոբայր գյուղերը։ Համայնքում բացվել է 9 ընտրատեղամաս։ Այստեղ ընտրելու իրավունք ունի 4198 ընտրող: Ավագանու ընտրություններին առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ընտրակարգի համաձայն՝ կուսակցության ցուցակը պետք է ստանա ընտրողների ձայների 50 %-ից ավելին, որպեսզի տվյալ կուսաակցությունը ստանձնի համայնքի ղեկավարումը։ Թումանյան համայնքի գործող ղեկավար Սուրեն Թումանյանը նախկինում եղել է «Հանրապետություն» կուսակցության անդամ, իսկ այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարն է։ ՔՊ-ին հաղթած Սուրեն Թումանյանն այժմ ՔՊ-ի ցուցակում․ Թումանյանում այս կիրակի ավագանի կընտրեն Արմավիրի մարզի Ֆերիկը մարզի միակ չմիավորված համայնքն է։ Այստեղ հիմնականում ապրում են եզդիներ։ ԿԸՀ վերջին տվյալներով՝ համայնքում ընտրելու իրավունք ունի 163 քաղաքացի։ Ֆերիկի ավագանին կազմված է 5 անդամից, իսկ ընտրություններին առաջադրվել է հենց 5 թեկնածու։ Համայնքի ղեկավարն է Ռուստամ Համասյանը, որը Ֆերիկը ղեկավարում է շուրջ 10 տարի։ Կոտայքի մարզի Արզնի համայնքում ընտրելու իրավունք ունի 1978 քաղաքացի։ Ավագանին կազմված է 9 անդամից, իսկ ավագանու անդամի թեկնածուների թիվը 17 է։ Այսինքն՝ չորս համայնքներից միայն Արզնիում է ավագանու մանդատների համար մրցակցություն։ Արզնի համայնքի ղեկավարն է Ֆելիքս Միրզոևը։ Նա պաշտոնը ստանձնել է 2023 թվականի նոյեմբերի 6-ին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքը կազմված է Լերմոնտովո և Անտառաշեն գյուղերից։ «Ազգային փոքրամասնությունների վերաբերյալ ընդհանուր պատկերը ՀՀ-ում» 2024 թվականի զեկույցի համաձայն՝ Լերմոնտովո համայնքի բնակչության 70 տոկոսը ռուսներ են, 26 տոկոսը՝ հայեր, 4 տոկոսը՝ եզդիներ։ Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է մեկ թեկնածու՝ գործող համայնքապետ Էդիկ Չախալյանը։ Նա անկուսակցական է և համայնքը ղեկավարում է 1997 թվականից։ Լերմոնտովոյի ավագանին ունի 5 մանդատ, և այստեղ ևս առաջադրվել է 5 թեկնածու։ ԿԸՀ տվյալներով՝ համայնքում ընտրելու իրավունք ունի 612 քաղաքացի։ 1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են Այս ընտրություններին գործում է ընտրելու իրավունքի նոր կարգավորում։ Եթե այսօր ընտրության գնաք և ձեր անունը չգտնեք ընտրողների ցուցակում, հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել այն, որ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում առնվազն 366 օր փաստացի չեք գտնվել։ Նոր կարգավորմամբ՝ ՏԻՄ ընտրություններին կարող են մասնակցել քվեարկության օրը 18 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն ունեն առնվազն վեց ամսվա հաշվառում և քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ՝ դրան նախորդող 730 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են առնվազն 366 օր։ Factor.am-ը պարզել է, որ նոր կարգավորմամբ պայմանավորված՝ չորս համայնքներում ընտրելու իրավունք ունեցողների թիվը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների թվի համեմատ նվազել է շուրջ 20 տոկոսով։ Ընտրողների թվի կտրուկ նվազում՝ 4 համայնքում․ նոր օրենքի ազդեցությունը ՏԻՄ ընտրությունների վրա Անի Թամրազյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, հանրապետության երեք մարզերի չորս համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Առավոտյան ժամը 08:00-ից բացվել են ընտրատեղամասերը։ Քվեարկության ավարտից հետո ժամը 20:00-ին դրնց փաակվելուց հետո սկսվելու է ձայների հաշվարկը։ Լոռու մարզի Թումանյան համայնքում ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական, իսկ Արմավիրի մարզի Ֆերիկ, Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։ Լերմոնտովոյում այսօր միաժամանակ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
Factor.am / 10 hours ago

Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Factor.am / 10 hours ago

ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
Factor.am / 10 hours ago

Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
Factor.am / 10 hours ago
Related coverage

Հրշեջ-փրկարարները մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը
Shant News / 43 minutes ago

Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք
1in.am / 1 hour ago

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ
1in.am / 8 hours ago