«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրել է. «Չինաստանի ամենամեծ՝ Տակլամական անապատում, վերջերս ստորերկրյա ջրերի երկու խոշոր պաշար է հայտնաբերվել։ Այս բացահայտումը հերքում է երկար ժամանակ ընդունված այն պատկերացումը, թե անապատի ստորերկրյա ջրերը միայն կանգնած կամ աղի են։ Պաշարները հայտնաբերվել են անապատի հարավային եզրին՝ Մինֆեն շրջանի քաղաքներից մեկի մոտակայքում, ինչպես նաև Մազարթագ լեռներից հարավ ընկած տարածքում»։