Translate this article

Showing in English.

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

1in.am Armenia· Sep 26
Politics

The new balance of Syunik

Սյունիքի նոր հաշվեկշիռը

TRIPP has been at the center of the political agenda around Syunik in recent months, but a significant European presence has also already formed in the region.

TRIPP-ը վերջին ամիսներին Սյունիքի շուրջ քաղաքական օրակարգի կենտրոնում է, սակայն մարզում արդեն ձևավորվել է նաև զգալի եվրոպական ներկայություն։

“Resistant …

«Դիմակայուն …

The new balance of Syunik

TRIPP has been at the center of the political agenda around Syunik in recent months, but a significant European presence has also been established in the region. The funds mobilized under the “Resilient Syunik” Team Europe initiative have reached 258 million euros. They are directed to infrastructure, business, education, social services and natural resource management programs. The package is a joint financial instrument with the participation of EU structures, European financial institutions, member states and Switzerland, with loan and grant components. All this involvement has one goal: Syunik is considered a key area for Armenia’s resilience, territorial integrity and state viability.

TRIPP-ը վերջին ամիսներին Սյունիքի շուրջ քաղաքական օրակարգի կենտրոնում է, սակայն մարզում արդեն ձևավորվել է նաև զգալի եվրոպական ներկայություն։ «Դիմակայուն Սյունիք» Team Europe նախաձեռնության շրջանակում ներգրավված միջոցները հասել են 258 միլիոն եվրոյի։ Դրանք ուղղվում են ենթակառուցվածքների, բիզնեսի, կրթության, սոցիալական ծառայությունների և բնական պաշարների կառավարման ծրագրերին։ Փաթեթը համատեղ ֆինանսական գործիք է՝ ԵՄ կառույցների, եվրոպական ֆինանսական հաստատությունների, անդամ պետությունների և Շվեյցարիայի մասնակցությամբ, վարկային ու դրամաշնորհային բաղադրիչներով։ Այս ամբողջ ներգրավվածությունն ունի մի նպատակ՝ Սյունիքը դիտարկվում է որպես Հայաստանի դիմակայունության, տարածքային ամբողջականության և պետության կենսունակության առանցքային տարածք։

Sisian-Qajaran road, a new Armenia-Iran border crossing, financing local businesses, vocational education, community infrastructure and energy connections. These are not a list of separate programs. Their combination forms the economic and state strength of the border region. The security of Syunik also depends on reliable connections with other parts of the country, external markets and neighboring Iran, employment of the population and the viability of communities. The road, the border crossing, investment and the economic opportunity created on the spot are material expressions of state presence. In this sense, resilience is a much broader concept than military defense: it is the ability of the state to maintain the population, economy, communications and effective governance in Syunik.

Սիսիան–Քաջարան ճանապարհ, Հայաստան–Իրան սահմանային նոր անցակետ, տեղական բիզնեսի ֆինանսավորում, մասնագիտական կրթություն, համայնքային ենթակառուցվածքներ և էներգետիկ կապեր։ Սրանք առանձին ծրագրերի ցանկ չեն։ Դրանց համադրությունից ձևավորվում է սահմանային մարզի տնտեսական և պետական ամրությունը։ Սյունիքի անվտանգությունը կախված է նաև երկրի մյուս հատվածների, արտաքին շուկաների և հարևան Իրանի հետ հուսալի կապից, բնակչության զբաղվածությունից ու համայնքների կենսունակությունից։ Ճանապարհը, սահմանային անցակետը, ներդրումը և տեղում ստեղծվող տնտեսական հնարավորությունը պետական ներկայության նյութական արտահայտություններ են։ Այդ իմաստով դիմակայունությունը շատ ավելի լայն հասկացություն է, քան ռազմական պաշտպանությունը․ այն պետության կարողությունն է Սյունիքում պահպանելու բնակչություն, տնտեսություն, հաղորդակցություն և արդյունավետ կառավարում։

Here the comparison with Russia is natural and natural. After the November 9, 2020 announcement, Moscow assumed some of the main functions of post-war security. Russian peacekeepers were deployed in Artsakh, the Lachin corridor came under their control, and the Russian presence was associated with maintaining the security, movement and communications of people. From this moment on, the value of the Armenian-Russian allied relations for Armenia could no longer be measured only in the language of treaties. The criterion became the fulfillment of the assumed responsibility - the functions that Russia had taken on in the areas of security, movement and communications. The alliance relationship should have been established not by formalities, but by results created on the ground.

Այստեղ Ռուսաստանի հետ համեմատությունը օրինաչափ ու բնական է։ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Մոսկվան ստանձնեց հետպատերազմական անվտանգության հիմնական գործառույթներից մի քանիսը։ Ռուս խաղաղապահները տեղակայվեցին Արցախում, նրանց վերահսկողության տակ անցավ Լաչինի միջանցքը, իսկ ռուսական ներկայությունը կապվեց մարդկանց անվտանգության, տեղաշարժի և հաղորդակցությունների պահպանման հետ։ Այս պահից հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունների արժեքը Հայաստանի համար այլևս չէր կարող չափվել միայն պայմանագրերի լեզվով։ Չափանիշը դարձավ ստանձնած պատասխանատվության կատարումը՝ այն գործառույթների, որոնք Ռուսաստանը վերցրել էր անվտանգության, տեղաշարժի և հաղորդակցությունների ոլորտներում։ Դաշնակցային հարաբերությունը պետք է հաստատվեր արդեն ոչ թե ձևակերպումներով, այլ տեղում ստեղծված արդյունքով։

In September 2022, Armenia, after the Azerbaijani attacks, officially appealed to Russia with a request to implement the provisions of the bilateral alliance treaty and appealed to the CSTO with the same issue. Instead of support and assistance, the CSTO sent an assessment mission to Armenia. A few months later, in accordance with Armenia’s application, the EU established a civilian observation mission on the territory of Armenia. Today, it has more than 200 employees, and its mandate has been extended until February 2027.

2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը, ադրբեջանական հարվածներից հետո, պաշտոնապես դիմեց Ռուսաստանին երկկողմ դաշնակցային պայմանագրի դրույթները գործադրելու խնդրանքով և նույն հարցով դիմեց ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ը աջակցության, օգնության փոխարեն Հայաստան ուղարկեց գնահատման առաքելություն։ Մի քանի ամիս անց Հայաստանի դիմումի համաձայն ԵՄ-ն ստեղծեց քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանի տարածքում։ Այն այսօր ունի ավելի քան 200 աշխատակից, իսկ մանդատը երկարաձգված է մինչև 2027 թվականի փետրվարը։

The presence of Russia and the European Union in Armenia was formed for different political purposes. Moscow’s influence was based on the allied security system, military base, border guards, and peacekeeping mission. The EU is not an ally of Armenia, but it built its presence with other tools: a civilian observation mission, support for border communities, infrastructure investments, economic resilience, and institutional ties.

Ռուսաստանի և Եվրամիության ներկայությունը Հայաստանում ձևավորվել է տարբեր քաղաքական նպատակներով։ Մոսկվայի ազդեցությունը հենվում էր դաշնակցային անվտանգության համակարգի, ռազմաբազայի, սահմանապահների և խաղաղապահ առաքելության վրա։ ԵՄ-ն Հայաստանի դաշնակիցը չէ, սակայն իր ներկայությունը կառուցեց այլ գործիքներով՝ քաղաքացիական դիտորդական առաքելություն, սահմանային համայնքների աջակցություն, ենթակառուցվածքային ներդրումներ, տնտեսական դիմակայունություն և ինստիտուցիոնալ կապեր։

In 2023, with the presence of Russian peacekeepers, Azerbaijan established control over all of Artsakh, more than 120 thousand Armenians were displaced from their historical homeland, and a year later the Russian peacekeeping mission ended ahead of schedule. These developments changed the perception of security in Armenia. The practical value of an allied relationship with Russia came to the center of discussion: what a partner provides in times of crisis.

2023-ին, ռուս խաղաղապահների ներկայությամբ, Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց ամբողջ Արցախի նկատմամբ, ավելի քան 120 հազար հայ տեղահանվեց պատմական հայրենիքից, իսկ մեկ տարի անց ռուսական խաղաղապահ առաքելությունն ավարտվեց նախատեսված ժամկետից շուտ։ Այս զարգացումները Հայաստանում փոխեցին անվտանգության մասին պատկերացումները։ Քննարկման կենտրոնում հայտնվեց Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերության գործնական արժեքը՝ ինչ է ապահովում գործընկերը ճգնաժամի պահին։

This sequence shows that Armenia’s European choice was formed gradually, from the requirements of security and resilience to a political decision. The “Resilient Syunik” initiative and the EU Civilian Mission had been operating since 2023, and the US-EU-Armenia summit of April 5, 2024 had already put Armenia’s sovereignty, territorial integrity, and socio-economic resilience at the center of Western support. At that time, there was no law on the EU accession process yet. The subsequent signature collection and the law adopted in March 2025 already formulated the mature political choice.

Այս հաջորդականությունը ցույց է տալիս, որ Հայաստանի եվրոպական ընտրությունը ձևավորվել է աստիճանաբար՝ անվտանգության ու դիմակայունության պահանջներից հասնելով քաղաքական որոշման։ «Դիմակայուն Սյունիք» նախաձեռնությունն ու ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործում էին դեռ 2023-ից, իսկ 2024-ի ապրիլի 5-ի ԱՄՆ-ԵՄ-Հայաստան գագաթնաժողովն արդեն Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սոցիալ-տնտեսական դիմակայունությունը դրել էր արևմտյան աջակցության առանցքում։ Այդ պահին ԵՄ անդամակցության գործընթացի մասին օրենք դեռ չկար։ Հետագա ստորագրահավաքը և 2025-ի մարտին ընդունված օրենքը արդեն ձևակերպեցին հասունացած քաղաքական ընտրությունը։

This chronology is also significant for another reason. European engagement preceded the legal fixation of Armenia’s EU membership agenda and was shaped by an assessment of the country’s security, Syunik’s vulnerability, and state resilience. Therefore, Brussels’ support is more accurately viewed as an early response to Armenia’s structural problems. Later, this practical engagement and Armenia’s European direction gradually entered the same strategic field, forming a broader convergence of interests.

Այս ժամանակագրությունն էական է նաև այլ պատճառով։ Եվրոպական ներգրավվածությունը նախորդել էր Հայաստանի ԵՄ անդամակցության օրակարգի իրավական ամրագրմանը և ձևավորվել էր երկրի անվտանգության, Սյունիքի խոցելիության ու պետական դիմակայունության գնահատման հիման վրա։ Հետևաբար Բրյուսելի աջակցությունը ավելի ճիշտ է դիտարկել որպես Հայաստանի կառուցվածքային խնդիրներին վաղ արձագանք։ Հետագայում այդ գործնական ներգրավվածությունն ու Հայաստանի եվրոպական ուղղությունը աստիճանաբար մտան նույն ռազմավարական դաշտ՝ ձևավորելով ավելի լայն շահերի համընկնում։

This is where the meaning of EU policy around Syunik opens up. Statements about Armenia’s sovereignty and territorial integrity gradually turned into a practical presence: border surveillance, community projects, roads, water infrastructure, the economy. The first Armenia-EU summit in 2026 raised this approach to a new level with a connectivity partnership that includes transport, energy, and digital connections. The same documents again enshrined support for Armenia’s sovereignty and resilience. In the case of Syunik, this is no longer just political solidarity, but a clear strategy for strengthening long-term presence and state capabilities.

Սյունիքի շուրջ ԵՄ քաղաքականության իմաստը հենց այստեղ է բացվում։ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին հայտարարությունները աստիճանաբար վերածվեցին գործնական ներկայության՝ սահմանային դիտորդություն, համայնքային ծրագրեր, ճանապարհներ, ջրային ենթակառուցվածքներ, տնտեսություն։ 2026-ի առաջին Հայաստան–ԵՄ գագաթնաժողովն այս մոտեցումը բարձրացրեց նոր մակարդակի՝ կապակցվածության գործընկերությամբ, որը ներառում է տրանսպորտը, էներգետիկան և թվային կապերը։ Նույն փաստաթղթերում կրկին ամրագրվեց աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և դիմակայունությանը։ Սյունիքի դեպքում սա արդեն միայն քաղաքական համերաշխություն չէ, այլ երկարաժամկետ ներկայության և պետական կարողությունների ամրապնդման հստակ ռազմավարություն։

Now TRIPP is joining this architecture. The US is entering the field of Syunik’s infrastructural transformation, while the EU has been investing in the economic and social foundation of the region for years. In July, Ursula von der Leyen also announced a new Global Gateway package of up to €200 million to develop the transport, energy and digital connections of the South Caucasus, which is intended to further mobilize up to €2 billion in public and private investment. In the case of Armenia, this also includes the modernization of border crossings and road infrastructure.

Այժմ այս ճարտարապետությանը միանում է նաև TRIPP-ը։ ԱՄՆ-ը մտնում է Սյունիքի ենթակառուցվածքային վերափոխման դաշտ, մինչդեռ ԵՄ-ն արդեն տարիներ շարունակ ներդրում է անում մարզի տնտեսական և սոցիալական հիմքի մեջ։ Հուլիսին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց նաև մինչև 200 միլիոն եվրոյի նոր Global Gateway փաթեթի մասին՝ Հարավային Կովկասի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերը զարգացնելու համար, որը նախատեսված է հետագայում մոբիլիզացնելու մինչև 2 միլիարդ եվրոյի հանրային և մասնավոր ներդրում։ Հայաստանի դեպքում խոսքը նաև սահմանային անցակետերի և ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացման մասին է։

Thus, Syunik is gradually becoming a hub of international connectivity. The American and European investment agendas are already intersecting here, and it is at this intersection that Armenia’s new geopolitical value is being formed.

Այսպիսով Սյունիքը աստիճանաբար դառնում է միջազգային կապակցվածության հանգույց։ Այստեղ արդեն հատվում են ամերիկյան և եվրոպական ներդրումային օրակարգերը, և հենց այդ խաչմերուկում է ձևավորվում Հայաստանի նոր աշխարհատնտեսական արժեքը։

In this sense, Syunik becomes one of the most concrete measurement points of Armenia’s foreign policy. Here, big words quickly turn into simple criteria: roads, water, secure borders, jobs, connectivity, and the opportunity for the population to live well. The value of alliance agreements, strategic partnerships, and political statements ultimately becomes apparent at this level.

Սյունիքը այս իմաստով դառնում է Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակոնկրետ չափման վայրերից մեկը։ Այստեղ մեծ խոսքերը արագ վերածվում են պարզ չափանիշների՝ ճանապարհ, ջուր, անվտանգ սահման, աշխատանք, կապ, բնակչության բարեկեցիկ ապրելու հնարավորություն։ Դաշնակցային պայմանագրերի, ռազմավարական գործընկերությունների ու քաղաքական հայտարարությունների արժեքը վերջում երևում է հենց այս մակարդակում։

Comparisons should be made with results. The course of post-war relations with Russia and the EU’s involvement in recent years have had different impacts on Armenia’s security, border resilience, and state capabilities. The key question for Armenia is clear: who undertook what, what they accomplished, and what changed as a result.

Համեմատությունն էլ պետք է անել արդյունքով։ Ռուսաստանի հետ հետպատերազմական հարաբերությունների ընթացքն ու ԵՄ-ի վերջին տարիների ներգրավվածությունը տարբեր ազդեցություն են թողել Հայաստանի անվտանգության, սահմանային դիմակայունության և պետական կարողությունների վրա։ Հայաստանի համար առանցքային հարցը պարզ է՝ ով ինչ է ստանձնել, ինչ է կատարել և ինչ է փոխվել դրա հետևանքով։

The long-term strength of Syunik depends on the Armenian state’s ability to transform foreign assistance into its own infrastructure, economic activity, viable communities, and effective governance. The political value of the partnership is measured here: to what extent it increases Armenia’s independence, strengthens the state presence, and reduces the region’s vulnerability.

Սյունիքի երկարաժամկետ ամրությունը կախված է հայկական պետության կարողությունից՝ արտաքին աջակցությունը վերածելու սեփական ենթակառուցվածքի, տնտեսական ակտիվության, կենսունակ համայնքների և արդյունավետ կառավարման։ Գործընկերության քաղաքական արժեքն էլ չափվում է հենց այստեղ՝ որքանով է այն մեծացնում Հայաստանի ինքնուրույնությունը, ամրացնում պետական ներկայությունը և նվազեցնում մարզի խոցելիությունը։

Comments

Sign in to join the conversation.

No comments yet — be the first to comment.

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.