You are using an outdated browser. Please upgrade your browser. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 68 տարեկանում կյանքից հեռացել է վաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն, մշակութային գործիչ Սամվել Մեսրոպյանը։ Սամվել Մեսրոպյանը ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 16-ին։ 1975–1980 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետը։ 1995 թվականին ավարտել է Հայաստանի և Ֆրանսիայի առևտրի պալատների կողմից կազմակերպված բարձրագույն դասընթացները՝ «Միջազգային առևտուր և բիզնես» ծրագրով։ 1995–1998 թվականներին աշխատել է «Ջինջ» ինժեներախորհրդատվական ընկերությունում՝ որպես կոմերցիոն տնօրեն։ 1998–2005 թվականներին եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի համահիմնադիրն ու տնօրենը, իսկ 2003–2011 թվականներին՝ «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի համահիմնադիրն ու մշակութային ծրագրերի տնօրենը։ 2013–2021 թվականներին ղեկավարել է վաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը։ 2021–2026 թվականներին եղել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Կոմիտասի անվան ազգային քառյակ մասնաճյուղի ղեկավարը, իսկ 2023–2026 թվականներին՝ Առնո Բաբաջանյանի անվան մշակութային հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն։ Սամվել Մեսրոպյանի բազմամյա գործունեությունն ընդգրկել է բազմաթիվ համերգային, փառատոնային, ցուցահանդեսային և բարեգործական ծրագրերի կազմակերպում Հայաստանում, Արցախում և արտերկրում։ Նա մասնակցել է «Սայաթ-Նովա» համահայկական երգի մրցանակաբաշխության, «Վահագն» արվեստի և գրականության համահայկական մրցանակաբաշխության, «Նազենիկ» մնջախաղի միջազգային փառատոնի և «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի կազմակերպմանը՝ տարբեր տարիներին հանդես գալով որպես տնօրեն կամ գործադիր տնօրեն։ 2006–2010 թվականներին եղել է «Ոսկե կիթառ» հեղինակային երգի հանրապետական փառատոնի համահեղինակ և տնօրեն, իսկ 2008 թվականին՝ «Առնո Բաբաջանյան» երգի միջազգային առաջին փառատոնի նախագծի հեղինակ և տնօրեն։ Սամվել Մեսրոպյանը ակտիվորեն մասնակցել է նաև բարեգործական նախաձեռնությունների իրականացմանը՝ կազմակերպելով մի շարք համերգներ և մշակութային միջոցառումներ։ 2019 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։ Սամվել Մեսրոպյանի մասնագիտական գործունեությունը տասնամյակներ շարունակ կապված էր Հայաստանի մշակութային կյանքի հետ։ Իր կազմակերպչական աշխատանքով նա ներդրում է ունեցել մշակութային ծրագրերի իրականացման, հայ արվեստի հանրահռչակման և միջազգային մշակութային համագործակցության զարգացման գործում։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Մահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 68 տարեկանում կյանքից հեռացել է վաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Ամուլսար․ կառավարության ապօրինությունների մեկնարկ՝ միջազգային պարտավորությունների ոտնահարմամբ
1in.am / 18 minutes ago

Ինչու Հայաստանը պետք է մերժի «Ռոսատոմի» առաջարկը
1in.am / 38 minutes ago

Վերջին տարիներին Հայաստան նավթամթերք սկսել են ներմուծել տասնյակ ընկերություններ. Փաշինյան
1in.am / 41 minutes ago

Առանց քաղաքական պատշաճ պայմանների՝ որևէ կոռուպցիա չի բացահայտվի և պայքար չի լինի. Փաշինյան
1in.am / 45 minutes ago
Related coverage

Who chooses Armenia’s colour palette? — How a cancelled drag show sparked debate on queer inclusion
OC Media / 1 hour ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Բիթքոյնը հաղթահարել է «սեպտեմբերյան անեծքը». ինչու են թրեյդերները կրկին ուշադրություն դարձնում BTC-ին
Armenian Business News (ABNews) / 2 hours ago

Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը
Hraparak / 2 hours ago