Նինոծմինդայում անցկացվել է «Քաղաքացիական բյուջե 2026» ծրագրի շրջանակում ներկայացված առաջնահերթ նախագծերի ընտրության գործընթացը։ Քվեարկությանը մասնակցել է 259 քաղաքացի։ Քաղաքացիներն իրենց ընտրությունը կատարել են գաղտնի քվեարկությամբ։ Քվեարկության արդյունքում Հովհաննես Մզիկյանի՝ «Նորաշեն թաղամասում պուրակի կառուցում» նախագիծը ստացել է 45 ձայն, Հայկազ Էլոյանի՝ «Պուրակի կառուցում Ճոճաշեն թաղամասում» նախագիծը՝ 54 ձայն, իսկ Արտյուշ Մոսոյանի՝ «Խոջաբեկ թաղամասում գտնվող արարողությունների տան մասնակի վերանորոգում» նախագիծը՝ 160 ձայն։ Այսպիսով, առավելագույն ձայներ ստացած նախագիծը՝ Խոջաբեկ թաղամասում գտնվող արարողությունների տան մասնակի վերանորոգումը, ճանաչվել է առաջնահերթ։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի խոսքով՝ քաղաքացիական բյուջեի հիմնական նպատակն է բնակչությանը ներգրավել քաղաքի և մունիցիպալիտետի կառավարման գործընթացներում՝ քաղաքացիներին հնարավորություն տալով մասնակցել տեղական բյուջեից հատկացվող միջոցների առաջնահերթությունների որոշմանը։ «Քաղաքացիական բյուջե 2026»-ի շրջանակում նախատեսված բյուջեն կազմում է 50 000 լարի։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Նինոծմինդայում «Քաղաքացիական բյուջե 2026»-ի շրջանակում ընտրվել է առաջնահերթ նախագիծը
Նինոծմինդայում անցկացվել է «Քաղաքացիական բյուջե 2026» ծրագրի շրջանակում ներկայացված առաջնահերթ նախագծերի ընտրության գործընթացը։ Քվեարկությանը մասնակցել է 259 քաղաքացի։ Քաղաքացիներն իրենց ընտրությունը կատարել են գաղտնի քվեարկությամբ։ Քվեարկության արդյունքում Հովհաննես Մզիկյանի՝ «Նորաշեն թաղամասում պուրակի կառուցում» նախագիծը ստացել է 45 ձայն, Հայկազ Էլոյանի՝ «Պուրակի կառուցում Ճոճաշեն թաղամասում» նախագիծը՝ 54 ձայն, իսկ Արտյուշ Մոսոյանի՝ «Խոջաբեկ թաղամասում գտնվող արարողությունների տան...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

Հայաստանը կոչ է արել մշակել արդյունավետ և տուժածների ու վերապրածների իրավունքների ու կարիքների վրա կենտրոնացած կոնվենցիա
Akhaltskha.net / 46 minutes ago

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Լիբանանի անվտանգության ուժերին աջակցող առաքելության ստեղծմանը
Akhaltskha.net / 2 hours ago

Medical expert explains Pope Leo’s expected lung surgery and recovery
Akhaltskha.net / 3 hours ago

Եվրոպական ՄիությունԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանելհոկտեմբերի 12 | 20:32
Akhaltskha.net / 3 hours ago
Related coverage

Կոբախիձե․ 70 տարեկանից ցածր տարիքի թոշակառուների թոշակը կավելանա 45 լարիով
JNEWS / 9 hours ago

Ձամայի կիրճում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, վեց հոգի վնասվածքներ են ստացել
JNEWS / 14 hours ago

Ախալքալաք–Նինոծմինդա աղբավայրում խոստացված կարգուկանոնի փոխարեն տասը մետր բարձրությամբ աղբակույտեր
JNEWS / Oct 10

Վրաստանի ձմեռային հանգստավայրերում սեզոնը պաշտոնապես կմեկնարկի դեկտեմբերի 20-ին
JNEWS / Oct 10