ԱՄՆ կառավարության ներդրումները TRIPP-ում ցույց են տալիս մեր հանձնառությունը այս նախագծին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Կարլոնը՝ Ադրբեջանի միջազգային ներդրումային երկրորդ համաժողովի շրջանակում կայացած «Միջին միջանցք․ առևտրի, արդյունաբերության և փոխկապակցվածության ներուժի բացահայտում» խորագրով պանելային քննարկման ժամանակ։ Խոսելով TRIPP նախագծի մասին՝ Էմի Կարլոնը հայտարարել է, որ այս նախաձեռնությունը պարզապես անվանում կամ միջազգային բարգավաճման նպատակով ստեղծված ձևական նախագիծ չէ։ «Այն, որ մենք ստեղծում ենք նոր կառույց, ներդրումներ ենք կատարում դրանում և ապահովում դրա տնտեսական կենսունակությունն ապագայում, ցույց է տալիս, թե որքան լուրջ ենք մենք վերաբերվում այս հարցին»,- նշել է նա։ ԱՄՆ ներկայացուցիչը հայտնել է, որ նախագծի ֆինանսավորման մի մասը կազմում է 201 միլիոն դոլարի հիմնադրամը։ Նրա խոսքով՝ դրա հիմնական նպատակներից մեկը մասնավոր ներդրողների ներգրավումն է։ «Սա կնպաստի մասնավոր հատվածի հետաքրքրության և ներդրումների ներգրավմանը տվյալ ուղղությամբ»,- ընդգծել է դիվանագետը։ Նա անդրադարձել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) և ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի (EXIM) դերերին նախագծի իրականացման գործում։ «Այս կառույցները կարող են օգտագործել այնպիսի ֆինանսական գործիքներ, ինչպիսիք են վարկերն ու երաշխիքները, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների համար ռիսկերի ապահովագրությունը։ Դրանով նրանք կբարձրացնեն նման ներդրումներ իրականացնելու հարցում ընկերությունների վստահությունը և իրենց վրա կվերցնեն նման նախագծերի սկզբնական փուլում առաջացող ռիսկերի մի մասը»,- հայտարարել է նա։ Կարլոնի խոսքով՝ ԱՄՆ կառավարության կողմից TRIPP նախագծին հատկացվող ֆինանսավորումն ու ռեսուրսները ցույց են տալիս Վաշինգտոնի հանձնառությունը այս նախաձեռնությանը։ «Այս նախագծում ԱՄՆ կառավարության ներդրումների ծավալը, դրա համար ծախսված ժամանակն ու ջանքերը, ինչպես նաև նախագծի կապը նախագահ Դոնալդ Թրամփի անվան հետ ցույց են տալիս, թե որքան լուրջ ենք մենք վերաբերվում այս նախաձեռնությանը»,- ասել է Կարլոնը։ Ամերիկացի դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ-ը TRIPP-ը դիտարկում է որպես կարևոր գործիք՝ աշխարհառազմավարական ռիսկերը նվազեցնելու և տարածաշրջանում վստահությունը մեծացնելու տեսանկյունից։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի ԱՄՆ-ը ձգտում է Հայաստան-Ադրբեջան տարանցիկ համաձայնագիրը վերածել ներդրումային հնարավորության․ ինչ է քննարկվել Նյու Յորքում TRIPP-ի հետ կապված
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԱՄՆ-ը TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերը նվազեցնելու կարևոր գործիք
ԱՄՆ կառավարության ներդրումները TRIPP-ում ցույց են տալիս մեր հանձնառությունը այս նախագծին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Կարլոնը՝ Ադրբեջանի միջազգային ներդրումային երկրորդ համաժողովի շրջանակում կայացած «Միջին միջանցք․ առևտրի, արդյունաբերության և փոխկապակցվածության ներուժի բացահայտում» խորագրով պանելային քննարկման ժամանակ։ Խոսելով TRIPP նախագծի մասին՝ Էմի Կարլոնը հայտարարել է, որ այս նախաձեռնությունը …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
Factor.am / 5 minutes ago

Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 22 minutes ago

Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
Factor.am / 27 minutes ago

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Factor.am / 31 minutes ago
Related coverage

Գեղարքունիքի քրեական ոստիկաններն առգրավվել են երեք կիլոգրամից ավելի մարիխուանա
Aysor.am / 12 minutes ago

Ողբերգական վթար՝ Լոռու մարզում․ կա 1 զոh, 4 վիրավոր
Aysor.am / 26 minutes ago

Իրավունքի և պարտավորության բախում
CivilNet / 47 minutes ago

Նուբարաշենի բանտի ցմահ դատապարտյալին նոր մեղադրանք է առաջադրվել
ArmLur / Zhoghovurd / 48 minutes ago