Կատարը կտրականապես մերժել է ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այն պնդումները, թե Դոհան արշավ է իրականացնում՝ Իսրայելի դեմ հանրային կարծիքի վրա ազդելու նպատակով։ Այս մասին X միկրոբլոգում գրառման մեջ նշել է Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին։ «Մենք կտրականապես մերժում ենք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մեղադրանքը, որը հնչեցվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում, որ Կատարի Պետությունն արշավ է իրականացնում Իսրայելի դեմ հասարակական կարծիքի վրա ազդելու նպատակով։ Կատարի դեմ շարունակվող այս հռետորաբանությունը ոչ այլ ինչ է, քան ուշադրությունը շեղելու փորձ իր կառավարության կողմից օկուպացված պաղեստինյան տարածքներում կատարված վայրագություններից և դրանց ծանր մարդասիրական հետևանքներից», – նշված է գրառման մեջ: Խոսնակը հավելել է, որ երիտասարդները և ներկայիս սերունդները ականատես են լինում, թե ինչ է տեղի ունենում, և իրենց դիրքորոշումները ձևավորում են փաստերի հիման վրա։ «Եթե Նեթանյահուն և այլ ծայրահեղական իսրայելցի քաղաքական գործիչներ, որոնք ավելի ու ավելի հաճախ են դիմում դատարկ դահլիճների, ցանկանում են, որ աշխարհն Իսրայելին այլ կերպ նայի, ապա նրանք պետք է սկսեն փոխել իրենց քաղաքականությունը, դադարեցնեն միջազգային իրավունքի խախտումները և հարգեն դրանք և պատասխանատվություն կրեն իրենց ընտրած ժողովրդի առջև, այլ ոչ թե փնտրեն մեղավորներ Իսրայելի համաշխարհային կերպարի վատթարացման համար», – նշել է խոսնակը։ Նրա խոսքով՝ Կատարի հասցեին հնչող այս պարբերական հարձակումները կարելի է դիտարկել միայն որպես իրականացվող քաղաքականության և գործելակերպի համար քաղաքական պատասխանատվությունից ուշադրությունը շեղելու փորձ։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Կատարը քննադատել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Նեթանյահուի կողմից երկրի դեմ ուղղված մեղադրանքները
Կատարը կտրականապես մերժել է ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այն պնդումները, թե Դոհան արշավ է իրականացնում՝ Իսրայելի դեմ հանրային կարծիքի …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Մարվել է Նոր Արեշում բռնկված հրդեհը
1in.am / 5 hours ago

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ
1in.am / 5 hours ago

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր
1in.am / 5 hours ago

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը
1in.am / 5 hours ago
Related coverage

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ #ուղիղ
Pastinfo / 2 hours ago

Բողոքի ալիք. Կրպակատերերը փողոց են դուրս եկել.Թրամփի, Իրանի և Կրեմլի հայտարարությունները
Alpha News / 3 hours ago

ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
Aravot / 4 hours ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ
Hraparak / 4 hours ago