ԵՄ կառավարությունները նախատեսում են վերանայել և խստացնել միգրացիայի և ապաստանի վերաբերյալ դաշնագիրը, որն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունիսին՝ հաղորդում է Euractiv-ը: Պորտալի տվյալներով՝ 18 երկրի, այդ թվում՝ ԵՄ անդամ պետությունների և Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարները սեպտեմբերի 26-ին կհանդիպեն Մյունխենում՝ քննարկելու միգրացիոն քաղաքականության հնարավոր խստացումը։ Euractiv-ի ձեռք բերած փաստաթղթի համաձայն՝ օրակարգի հիմնական կետը կլինի Եվրահանձնաժողովին ուղղված կոչը՝ ներկայացնելու միջոցառումների փաթեթ, մինչև 2027 թվականի կեսերը միգրացիոն օրենսդրության մի քանի դրույթ «պարզեցնելու» համար։ Պորտալի տվյալներով՝ մասնավորապես, նախատեսվում է պարզեցնել ապաստանի դիմումների քննարկման ընթացակարգերը, որոնք թույլ կտան արագացնել մերժումների և արտաքսումների գործընթացը։ Հանդիպմանը կքննարկվեն նաև հատուկ դեպքերում, մասնավորապես, լուրջ հանցագործություններ կատարածների համար պաշտպանության կարգավիճակի չեղարկման դյուրացումը, որին կհաջորդի իրավախախտների արտաքսումը: Նախարարները նաև կքննարկեն ապաստանի ընթացակարգերում բանավոր թարգմանության համար արհեստական բանականության (AI) օգտագործման իրավական հիմքի ստեղծումը։ Կվերանայվի ԵՄ-ի Eurodac միգրացիոն տվյալների բազայի ընդլայնման հարցը, որը ներառելու է ստուգումների ընթացքում հավաքված տեղեկատվությունը: Սա թույլ կտա ԵՄ իշխանություններին ստանալ ավելի լիարժեք տեղեկատվություն համայնքի տարածք մուտք գործող միգրանտների վերաբերյալ:
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv
ԵՄ կառավարությունները նախատեսում են վերանայել և խստացնել միգրացիայի և ապաստանի վերաբերյալ դաշնագիրը, որն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունիսին՝ հաղորդում է Euractiv-ը: Պորտալի տվյալներով՝ 18 երկրի, այդ թվում՝ ԵՄ անդամ պետությունների և Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարները սեպտեմբերի 26-ին կհանդիպեն Մյունխենում՝ քննարկելու միգրացիոն քաղաքականության հնարավոր խստացումը։ Euractiv-ի ձեռք բերած փաստաթղթի համաձայն՝ օրակարգի հիմնական կետը...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Akhaltskha.net / 40 minutes ago

Ախալքալաքի մունիցիպալիտետի Բարալեթ գյուղում կառուցվում են ջրահեռացման ջրանցքներ
Akhaltskha.net / 1 hour ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարին
Akhaltskha.net / 1 hour ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ
Akhaltskha.net / 1 hour ago
Related coverage

Վրաստանից արտաքսել են Թուրքիայի, Հայաստանի եւ այլ երկրների քաղաքացիների
JNEWS / Oct 6

Խորհրդարանում քննարկել են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը
AliQ Media / Oct 6

Парламент отклонил инициативу о бесплатном школьном питании
JNEWS / Oct 6

Грузия и Турция подписали соглашение об укреплении сотрудничества в сфере образования
JNEWS / Oct 5