Սեպտեմբերի 25-ի առավոտյան Կասպից ծովում որոնողափրկարարական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում անհետ կորած ևս երկու զինծառայողների մարմինները։ Այս մասին հաղորդում է Kazinform գործակալությունը։ Այսպիսով, զոհված զինծառայողների թիվը հասել է 14-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 3 զինծառայողի հաջողվել է փրկել, նրանցից մեկը հոսպիտալացվել է, նրա վիճակը կայուն է։ Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին Մանգիստաուի շրջանում՝ Կասպից ծովի ափին, մարտական ուսումնական վարժանքների ժամանակ։ Եղանակային պայմանների հանկարծակի վատթարացման և քամու ուժգնացման պատճառով ծովի ալիքներն ափից հեռացրել էին 17 զինծառայողի. ավելի վաղ հաղորդվել էր ծովում հայտնված 19 զինծառայողի մասին, սակայն այս թիվն ավելի ուշ ճշգրտվել է։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին և հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ միջադեպի ամբողջական հանգամանքները պարզելու և ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար։ Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Պարզվել են այն պաշտոնատար անձինք, որոնք կասկածվում են ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Սեպտեմբերի 25-ը Ղազախստանում հայտարարվել է ազգային սգո օր։ Տարբեր երկրների ղեկավարներ ցավակցական հեռագրեր են հղել Ղազախստանի նախագահին, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմինները
Սեպտեմբերի 25-ի առավոտյան Կասպից ծովում որոնողափրկարարական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում անհետ կորած ևս երկու զինծառայողների մարմինները։ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

2018-ին հայտնաբերված քաղցկեղի դեպքերի 40%-ը 4-րդ փուլում էր, այսօր՝ 13%-ը. Ավանեսյան
1in.am / 10 hours ago

«Քարից կաթ քամել»․ այնտեղ, որտեղ սկսվում է կյանքը
1in.am / 11 hours ago

Պաշտոնապես ասում եմ՝ Շաքիի դեպքի հետ կապված արտահանձման օրակարգ գոհություն չունի. Փաշինյան
1in.am / 12 hours ago

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան
1in.am / 12 hours ago
Related coverage

"Они готовы предложить все, что угодно": Трамп похвалил Уиткоффа за работу с Ираном
Sputnik Armenia / 31 minutes ago

Հանրապետության տարածքում տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն
Sputnik Armenia / 38 minutes ago

Aznavour Foundation to Continue the Friendship Park Restoration and Development Project in Gyumri
Hetq / 42 minutes ago

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 44 minutes ago