Այսօր լրագրողները «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանից հետաքրքրվեցին, թե իր հարցազրույցում, երբ խոսում էր ընդդիմադիր ուժերի մասին և ասում, որ «փչացրեցին պայքարը», արդյոք նկատի ուներ «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանի՞ն։ Ի պատասխան՝ Կարապետյանն ասաց. «Կտեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի։ Ով որ իր վրա կվերցնի, ուրեմն կվերցնի»։ Գաղտնի պլանի վերաբերյալ հարցին էլ Կարապետյանը պատասխանեց, որ «քայլ առ քայլ գնում են առաջ»։ Անդրադառնալով եկեղեցու դեմ իրականացվող իշխանական ծրագրին ու ՀԱՍԵ-ում իբր ճգնաժամի առկայության եւ դրա լուծման ուղիների վերաբերյալ ծրագրին՝ Կարապետյանն ասաց. «Դեռ ինչ-որ ֆեյքերի ՊՈԱԿ ինչ-որ հիմարություն է գցել։ Հիմարություն է, չեմ ցանկանում մեկնաբանել։ Ոչ մի բան էլ չեն կարողանալու անել, դրան վերջ կլինի։ Եկեղեցին պաշտպանելու ենք, ոնց մինչև հիմա։ Ինչի կարիք լինի, դա անելու ենք»։ Անդրադառնալով «Գելլափ»-ի հարցմանը, որի համաձայն՝ հարցվածների 80 տոկոսը նշել է, որ Տիգրանաշենը հայկական է, և Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի այն հանձնելու Ադրբեջանին, լրագրողները Կարապետյանից հետաքրքրվեցին՝ անհրաժեշտության դեպքում ժողովուրդը ոտքի կկանգնի՞ Տիգրանաշենի պաշտպանության համար։ Ի պատասխան՝ Կարապետյանն ասաց. «Եթե ճիշտ աշխատանք տանենք, ժողովուրդը պարտավոր է ոտքի կանգնել»։ Իսկ ՀՀ-ՌԴ հարաբերությունների կարգավորման, խնդիրների հնարավոր լուծման վերաբերյալ հարցին ի պատասխան Կարապետյանը հումորով ասաց. «Եթե Նիկոլ Փաշինյանը երգի ոչ թե Շանս Էլիզեն, այլ «Матушка-земля-ն», հարցերը կլուծվեն»: % buffered00:0100:10UnmuteMuteDisable captionsEnable captions>PIPExit fullscreenEnter fullscreen Play HTML video END --> Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ Լրագրող
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Եթե Նիկոլ Փաշինյանը երգի ոչ թե Շանս Էլիզեն, այլ «Матушка-земля-ն», հարցերը կլուծվեն». Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյան․ «Եկեղեցին պաշտպանելու ենք, իսկ Տիգրանաշենի համար ժողովուրդը պարտավոր է ոտքի կանգնել». Կարապետյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Aravot

Բժիշկ Ղազարյանն Անի Ավետիսյանից լուսանկար է հրապարակել
Aravot / 54 minutes ago

750 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ Ամուլսարի հանքավայրում նախատեսվում է տարեկան արտադրել շուրջ 210,000 ունցիա ոսկի․ Բաբկեն Թունյան
Aravot / 1 hour ago

«Ուսանողականfest 2026»․ ուսանողները՝ փորձի, կապերի և նոր հնարավորությունների շուրջ
Aravot / 2 hours ago

Դպրոցնում ՔՊ գաղափարախոսություն քարոզելու պահանջը լեգիտիմության պակասի ցուցիչ է.Վլադիմիր Մարտիրոսյան
Aravot / 2 hours ago
Related coverage

«Քանզի Տերը ում սիրում՝ նրան խրատում է…»
168 Jham / 17 minutes ago

Փաշինյանը և Փաշազադեն` ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու. Տեր Վրթանես քահանա Բաղալյան, Հրանտ Միքայելյան
168 Jham / 3 hours ago

Армянские пленные, Трамп и молчание Еревана
CivilNet / 9 hours ago

Բողոքի ակցիա Աջափնյակում. Եվրախորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին
Alpha News / 19 hours ago