ՔՏՀԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայան ժամանող քաղաքացիներին եւ զբոսաշրջիկներին հորդորում է տաքսի ծառայություններից օգտվել միայն օդանավակայանի պաշտոնական կայանատեղից՝ ընտրելով լիցենզավորված ծառայություններ։ Gործակալությունը զգուշացնում է օդանավակայանում կամ հարակից հատվածներում պատահական անձանց առաջարկած տաքսիներից օգտվելու ռիսկերի մասին։ Տեսչական մարմինը հորդորում է խուսափել օդանավակայանի տարածքում կամ հարակից հատվածներում պատահական անձանց կողմից առաջարկվող տաքսի ծառայություններից, քանի որ վերջիններիս գործունեությունը կարող է չհամապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ Ուղևորների անվտանգության, հարմարավետության և սպասարկման պատշաճ որակի ապահովման նպատակով անհրաժեշտ է օգտվել միայն պաշտոնական կայանատեղից ուղևորափոխադրումներ իրականացնող և համապատասխան լիցենզիա ունեցող տաքսի ծառայություններից։ Տեսչական մարմինը՝ Ոստիկանության հետ համատեղ, շարունակաբար իրականացնում է խստացված վերահսկողական գործառույթներ օդանավակայանի տարածքում՝ լիցենզավորման պահանջների պահպանման նկատմամբ։ «Օգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից։ Ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է»,-նշված է հաղորդագրությունում։