Ջրային կոմիտեում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանի ջրային ոլորտի առաջնահերթ ծրագրերի ֆինանսավորման եւ իրականացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել Սեւանի ավազանի կեղտաջրերի մաքրման կայանների արդիականացմանը եւ նոր ջրամբարների կառուցմանը։ «Ջրային կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցչական առաքելության հետ՝ ջրային ոլորտում ընթացիկ համագործակցության և նոր ծրագրերի իրականացման հնարավորությունների քննարկման նպատակով։ Հանդիպմանը ԱԶԲ պատվիրակությունը ներկայացրել է Բանկի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության քաղաքականության վերջին փոփոխությունները, հասանելի ֆինանսական գործիքներն ու աջակցության նոր մեխանիզմները, այդ թվում՝ ծախսերի փոխհատուցմամբ տեխնիկական աջակցությունը և այս ամռանը հաստատված Project Support Lending՝ ծրագրերի աջակցման նոր գործիքը։ Քննարկվել են վերոնշյալ նոր գործիքների կիրառման հնարավորությունները Հայաստանի ջրային ոլորտի առաջնահերթ ծրագրերի նախապատրաստման և իրականացման համատեքստում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Սևանի ավազանի՝ Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կեղտաջրերի մաքրման կայանների արդիականացման, հարակից գյուղական բնակավայրերի կեղտաջրերի հավաքման և հեռացման համակարգերի, ինչպես նաև Գետիկի, Կարմիրգյուղի, Գառնահովիտի և Եղվարդի նոր ջրամբարների կառուցման ծրագրերին։ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը կարևորել է ԱԶԲ-ի ճկուն մոտեցումները եւ Բանկի հետ ձևավորված բազմաբովանդակ համագործակցությունը՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության ջրային ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված՝ Ջրային կոմիտեի և ԱԶԲ-ի համատեղ ծրագրերի ռազմավարական կարևորությունը։ ԱԶԲ ներկայացուցիչները նշել են, որ Բանկի մշակած նոր գործիքները կարող են կիրառվել ծրագրերի տեխնիկատնտեսական հիմնավորման, մանրամասն նախագծման, տեղանքի ուսումնասիրությունների, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական երաշխիքների պահանջների ապահովման փուլերում՝ նպաստելով ծրագրերի որակյալ և միջազգային չափանիշներին համապատասխան նախապատրաստմանը»,- ասված է Ջրային կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԱԶԲ-ն նոր ֆինանսական գործիքներ է առաջարկում Հայաստանի ջրային ծրագրերի համար
Ջրային կոմիտեում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանի ջրային ոլորտի առաջնահերթ ծրագրերի ֆինանսավորման եւ իրականացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել Սեւանի ավազանի կեղտաջրերի մաքրման կայանների արդիականացմանը եւ նոր ջրամբարների կառուցմանը։ «Ջրային կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցչական առաքելության հետ՝ ջրային ոլորտում ընթացիկ համագործակցության և նոր ծրագրերի իրականացման հնարավորությունների քննարկման նպատակով։ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը. ՈՒՂԻՂ
Factor.am / 6 hours ago

Ակցիա՝ կիբերհանցագործության արդյունքում տուժած քաղաքացիների գումարների վերադարձի հարցով. ՈՒՂԻՂ
Factor.am / 6 hours ago

2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
Factor.am / 6 hours ago

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 6 hours ago
Related coverage

Թուրքիան հարևան երկրներից ամենաշատ արտհանումն արել է դեպի Իրաք
168 Jham / 6 hours ago

The region’s economic activity is projected to ease to 2.2% this year – World Bank Group
Aravot / 6 hours ago

«Ակադեմիական քաղաքը» և 2030թ. գիտության ֆինանսավորման ծավալը (ՀՆԱ-ի 0.75%) մի նմանություն ունեն. երկուսն էլ անիրատեսական են բյուջեի ու տնտեսության այս պայմաններում
Aravot / 7 hours ago

Ջեֆրի Սաքս․ Ձեզ խաբում են, ոչ ոք չի գալու օգնության. գործիք մի դարձեք Թրամփի ձեռքին
168 Jham / 7 hours ago