Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանում կան մի շարք նշաններ, որոնք կարող են վկայել նոր լայնածավալ մոբիլիզացիայի նախապատրաստման մասին։ TF1-ին և France 2-ին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ Ռուսաստանի իշխանությունները, ըստ իրեն, կարող են պատրաստվել մոտ 300 հազար մարդու հավաքագրման՝ Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար։ «Սա մեզ համար բավական հավանական սցենար է թվում։ Նրանք սպասում էին իրենց ընտրություններին, որոնք արդեն անցկացվել են։ Այժմ հարցն այն է՝ Ռուսաստանը կհայտարարի՞ դրա մասին, թե՞ ամեն ինչ կանի առանց հրապարակային հայտարարության»,– ասել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնի խոսքով՝ Ռուսաստանի նպատակը կարող է լինել ամբողջ Դոնբասի գրավումը։ Նա նաև նշել է, որ ռուսական կողմը ներկայիս առաջխաղացման տեմպերի պահպանման դեպքում դրա համար կարող է ևս 1,5-2 տարի պահանջել։ Միաժամանակ Մակրոնը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում Ռուսաստանի կորուստները, իր գնահատմամբ, հասել են շուրջ 1,2 միլիոն սպանվածի և վիրավորի։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Կան նախանշաննե, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանում կան մի շարք նշաններ, որոնք կարող են վկայել նոր լայնածավալ մոբիլիզացիայի նախապատրաստման …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am
Related coverage

Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
Factor.am / 20 minutes ago

Քաղաքացիները մոլորվել էին Լանջազատում
A1plus / 21 minutes ago

«Մոլորվածը»՝ Շաքիում, ծեծկռտուք՝ ԱԺ-ում և ֆուտբոլային ևս մեկ հիասթափություն․ անցնող շաբաթը
Azatutyun / 23 minutes ago

Բամբասկոտ կնոջ է նման կառավարության` Եկեղեցու մասին զեկույցը, կարծիք էլ չարժի հայտնել այդ մասին
24TV / 24News / 28 minutes ago



