Իրանը ԱՄՆ-ին ներկայացրել է Հորմուզի նեղուցի վերաբացման ծրագիր։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին, գրում է Dpa գործակալությունը։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում նա լրագրողներին հայտնել է, որ առաջարկել է յոթօրյա ծրագիր։ «Մենք միջնորդների միջոցով ԱՄՆ-ին ներկայացրել ենք ծրագիր, ըստ որի՝ եթե որոշակի պայմաններ կատարվեն, յոթերորդ օրվա ավարտին Հորմուզի նեղուցը կբացվի, և բանակցությունները կվերսկսվեն»,- ասել է Արաղչին։ Նա հրաժարվել է մանրամասնել պայմանները, սակայն նշել է, որ դրանք «ոչ ավելին են», քան այն պայմանավորվածությունները, որոնց երկու երկրները հասել էին հունիսին։ The New York Times-ը և CNN-ը հաղորդել են, որ առաջարկն ԱՄՆ-ին փոխանցվել է միջնորդի միջոցով։ Սպիտակ տան պաշտոնյան էլ CNN-ին հայտնել է, որ կողմերը միջնորդների միջոցով «դրական և կառուցողական քննարկումներ» են անցկացնում։ Երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները բանակցություններ էին անցկացրել։ Սա ամիսների ընթացքում կողմերի միջև տեղի ունեցած նմանատիպ առաջին բանակցություններն էին։ Իրանական պետական լրատվամիջոցները հայտնել էին, որ Արաղչին ներկայացրել է Հորմուզի նեղուցը վերաբացելու՝ Թեհրանի պայմանները, այդ թվում՝ Իրանի ափերի մոտ ԱՄՆ ռազմածովային շրջափակման անհապաղ վերացումը, իրանական բոլոր սառեցված ակտիվների ազատումը և բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը։ Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը, որը նավթի և հեղուկ բնական գազի համաշխարհային փոխադրումների համար կենսական նշանակություն ունեցող ուղի է, շարունակում է մնալ Վաշինգտոնի և Թեհրանի միջև առկա հիմնական վեճերից մեկը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Իրանը Հորմուզի նեղուցը վերաբացելու ծրագիր է ներկայացրել ԱՄՆ-ին
Իրանը ԱՄՆ-ին ներկայացրել է Հորմուզի նեղուցի վերաբացման ծրագիր։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին, գրում է Dpa գործակալությունը։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում նա լրագրողներին հայտնել է, որ առաջարկել է յոթօրյա ծրագիր։ «Մենք միջնորդների միջոցով ԱՄՆ-ին ներկայացրել ենք ծրագիր, ըստ որի՝ եթե որոշակի պայմաններ կատարվեն, յոթերորդ օրվա ավարտին Հորմուզի նեղուցը կբացվի, և բանակցությունները կվերսկսվեն»,- …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 8 hours ago

Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Factor.am / 10 hours ago

Մահճակալ ու սառնարան՝ աղբամանի կողքին․ ԵԱՍՄ-ն սրանք տանելու պարտավորություն չունի
Factor.am / 11 hours ago

Փաշինյանը վաղուց է ասել՝ Քոչարյանը, Ծառուկյանը բանտում պիտի լինեն․ նստեցին 8-րդ տարում,ուղղորդու՞մ է
Factor.am / 11 hours ago
Related coverage

Թրամփը հետաձգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Պուտինին ժամանակ տալով
Noyan Tapan TV / 7 hours ago

Ալիևը մատ թափ տվեց Փաշինյանի վրա
Noyan Tapan TV / 7 hours ago

Ատոմակայանից հետո՝ երկաթուղին․ Փաշինյանը նոր զիջո՞ւմ է անում Ռուսաստանին
Noyan Tapan TV / 7 hours ago

Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
168 Jham / 11 hours ago