88 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասանուհի, Վլադիմիր Վիսոցկու այրին՝ Մարինա Վլադին: Դերասանուհու մահվան մասին AFP գործակալությանը հայտնել են նրա հարազատները: Մարինա Վլադին (Եկատերինա-Մարինա Պոլյակովա-Բայդարովա) ծնվել է Փարիզի մերձակայքում՝ Ռուսաստանից գաղթածների ընտանիքում: Առաջին անգամ նա նկարահանվել է կինոյում դեռևս 11 տարեկան հասակում: Որպես դերասանուհի նա աշխատել է, մասնավորապես, հայտնի ռեժիսորներ Ժան-Լյուկ Գոդարի, Օրսոն Ուելսի, Բերտրան Տավերնիեի հետ, նկարահանվել է դերասան Մարչելո Մաստրոյանիի հետ համատեղ: Նա դերեր է խաղացել «Վհուկը», «Կլևի արքայադուստրը», «Ծանրակշիռ ապացույցներ», «Կեսգիշերային զանգեր» և այլ ֆիլմերում: 1963 թվականին Վլադին ստացել է Կաննի կինոփառատոնի մրցանակ՝ ռեժիսոր Մարկո Ֆերերիի «Մայր մեղուն» (հայտնի է նաև որպես «Ամուսնական մահիճ») ֆիլմում խաղացած դերի համար: 1965 թվականին Վլադին եղել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ: 1970 թվականին նա ամուսնացել է խորհրդային հայտնի դերասան, բանաստեղծ և երգիչ Վլադիմիր Վիսոցկու հետ․ նա դարձավ դերասանուհու երրորդ ամուսինը: Վլադին Վիսոցկու կինն էր մինչև վերջինիս մահը՝ 1980 թվականը: Ավելի ուշ նա գրեց «Վլադիմիր, կամ Ընդհատված թռիչք» գիրքը: Մինչև Վիսոցկին Վլադին ամուսնացած է եղել ռեժիսոր Ռոբեր Օսեյնի և ճանապարհորդ Ժան-Կլոդ Բրույեի հետ: Առաջինից նա ունեցել է երկու որդի, երկրորդից՝ ևս մեկ: Վիսոցկուց նա երեխաներ չի ունեցել: Նրանից հետո նա ամուսնացել է ևս մեկ անգամ: «Նա վախճանվել է իր տանը՝ հարազատների և իր կենդանիների շրջապատում […] նա ապրել է երկար, հրաշալի և հագեցած կյանք»,- գործակալությունը մեջբերում է Վլադիի երեխաների հայտարարությունը:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Մահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինը
88 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասանուհի, Վլադիմիր Վիսոցկու այրին՝ Մարինա Վլադին: Դերասանուհու մահվան մասին AFP գործակալությանը հայտնել են նրա …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Աշխատող Հայաստանը. տնտեսական առաջընթացից դեպի ուժեղ պետություն
1in.am / 7 hours ago

Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ եւ հուզական ինտելեկտ» դասընթացին․ Փաշինյան
1in.am / 8 hours ago

Ընդդիմության ճգնաժամը՝ պետության խնդիր
1in.am / 9 hours ago

Երևանում «Գազել»-ը բախվել է ծառին․ վարորդը մահացել է
1in.am / 9 hours ago
Related coverage

Թուրքիան երեխաների գիրության ցուցանիշով աշխարհում 3-րդն է, իսկ Եվրոպայում՝ 1-ինը
168 Jham / 5 hours ago

Հորմուզի նեղուցում մի քանի նավ է հարձակման ենթարկվել
Shant News / 5 hours ago

Ադրբեջանցի մտավորականներն անգամ խոստովանում են՝ ադրբեջանցի ազգի չգոյությունը
Noyan Tapan TV / 5 hours ago

Գանձասարը հայկական կառույց է․ պատմական փաստերը հերքում են ադրբեջանական պնդումները
Noyan Tapan TV / 5 hours ago