ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թամար Տալիաշվիլին և արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան հանդիպել են Սթիվ Ուիթքոֆին և Սթիվ Դեյնսին։ Այս հանդիպման մասին դեսպան Թամար Տալիաշվիլին սոցիալական ցանցում գրել է․ «ՄԱԿ-ի 81-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակում ԱՄՆ պետդեպարտամենտի կազմակերպած «Խաղաղությամբ ձեռք բերված բարօրություն» ֆորումում հանդիպել եմ սենատոր Սթիվ Դեյնսին և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին։ Վրաստանի մասնակցությունը նշված ֆորումին ընդգծում է մեր երկրի առանձնահատուկ դերը գլոբալ համատեքստում խաղաղության և բարօրության զարգացման գործում»։