ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում։ Ստորև ելույթից մի հատված․ «Հայաստանի քաղաքացիներն իրենց լավատեսությունը վերահաստատեցին այս տարվա հունիսի 7–ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, որտեղ ընտրությունների մասնակիցների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հնարավորություն տալով ձեւավորել խորհրդարանական մեծամասնություն։ Ընտրությունները տեղի ունեցան առանձնահատուկ՝ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտությունների պայմաններում, եւ արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել եւ իրագործում՝ զանգվածային դեզինֆորմացիային, հիբրիդային եւ այլ գործիքներին զուգահեռ կիրառելով նաեւ զանգվածային ընտրակաշառքների բաժանումը։ Բայց վերջին տարիներին մեր իրականացրած ժողովրդավարական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներն արդարացրեցին իրենց, Հայաստանի պետական ինստիտուտները ցուցաբերեցին բարձր դիմակայունություն՝ կանխելով պետության զավթումը եւ Հայաստանի ժողովրդին իր խոսքն ասելու հնարավորություն տալով։ Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը, եւ մենք պետք է հետեւողականորեն զբաղվենք խաղաղության հետագա ուժեղացմամբ եւ ինստիտուցիոնալացմամբ»։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Արտաքին ու ներքին ուժերը պետության զավթման պլան էին մշակել»․ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից՝ ընտրությունների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում։ Ստորև ելույթից մի հատված․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի հարգելի նախագահ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք եւ պարոնայք, Այս ամենն արտահայտում է այն լավատեսությունը, որ 2025 թվականի օգոստոսի 8–ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովից հետո հաստատված է մեր տարածաշրջանում եւ Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի քաղաքացիներն իրենց լավատեսությունը վերահաստատեցին …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Factor.am / 15 minutes ago

Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 25 minutes ago

Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 39 minutes ago

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Factor.am / 9 hours ago
Related coverage

In the future, once Russian border guards leave, is this how we intend to secure the Armenian-Azerbaijani border? — Hayatsk Yerevanits
Aravot / 25 minutes ago

ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ
168 Jham / 12 hours ago

Դիանա Խաչատրյան․ Յուրաքանչյուր թռիչքի գլխավոր նպատակը անվտանգ վայրէջքն է․ «Նիդերլանդական Օրագիր»
Aravot / 14 hours ago

ԵՄ-ն մտադիր է հաստատել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ամենածավալուն փաթեթը. Կալլաս | azatutyun.am
Infocom / 16 hours ago