Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 8-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ։ Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանի, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: 8 խաղափուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը 16 հնարավորից ունի 14 թիմային միավոր (7 հաղթանակ, 1 պարտություն)։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը Նիդերլանդների հավաքականի հետ։ Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով առավելության է հասել Լյուկ վան Վելիի նկատմամբ։ Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Էրվին Լամի հետ։ 8 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 16 հնարավորից ունի 13 թիմային միավոր (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Շախմատի օլիմպիադա․ կանանց հավաքականը հաղթել է ԱՄՆ-ին
Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 8-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ։ Թիմին հաղթական միավոր …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

AI-ն և գենդերային անհավասարությունը․ լուծումնե՞ր, թե՞ նոր ռիսկեր
1in.am / 6 hours ago

Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է
1in.am / 7 hours ago

Հայաստանում և Հրվ Կովկասում ռուսական ազդեցության նվազման գործընթացն էապես արագացել է
1in.am / 7 hours ago

Միրզոյանի՝ Իրան այցի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է
1in.am / 7 hours ago
Related coverage

Դավաճանություն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուի աղմկահարույց հայտարարությունը
168 Jham / 2 hours ago

Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը բացում է Մխիթարյանի հեռանալու փակագծերը
168 Jham / 4 hours ago

Հայտնի են ըմբշամարտի Մ 23 աշխարհի առաջնության մասնակիցների անունները
Aravot / 6 hours ago

1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
ArmLur / Zhoghovurd / 8 hours ago