ԵՄ Խորհուրդն այսօր որոշել է սահմանափակող միջոցներ կիրառել Քսենիա Ֆեդորովայի նկատմամբ՝ Ռուսաստանի շարունակական հիբրիդային գործողություններում նրա ունեցած դերի, մասնավորապես, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության (FIMI) գործընթացներում ներգրավվածության համար, ինչի հետևանքով խաթարվում են ժողովրդավարությունն ու կայունությունը Եվրոպական միությունում և դրա անդամ պետություններում։ Քսենիա Ֆեդորովան ռուսաստանցի մեդիագործիչ է, Russia Today France-ի նախկին բարձրաստիճան ղեկավար։ Որպես RT France-ի նախագահ և տեղեկատվական գծով տնօրեն՝ նա մասնակցել է դրա խմբագրական քաղաքականության իրականացմանն ու տարածմանը, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի համատեքստում ռուսամետ թեզերի առաջմղմանը։ Նշվում է, որ ԵՄ-ում RT-ի հեռարձակման գործունեության կասեցումից հետո Քսենիա Ֆյոդորովան շարունակել է ֆրանսիական CNews, Europe 1 և Le JDNews լրատվամիջոցներում տարածել Ռուսաստանի իշխանությունների կողմից առաջ մղվող նարատիվներին համահունչ տեսակետներ՝ կապված Ուկրաինայի դեմ պատերազմի, Ուկրաինային եվրոպական աջակցության, ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների հետ։ Հաղորդվում է, որ այսօրվա որոշմամբ Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների հետ կապված սահմանափակող միջոցներն այժմ կիրառվում են ընդհանուր առմամբ 81 ֆիզիկական անձի և 20 կազմակերպության նկատմամբ։ Այսօր ցուցակում ընդգրկված անձանց ու կազմակերպությունների նկատմամբ կիրառվում է ակտիվների սառեցում, իսկ ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է նրանց տրամադրել միջոցներ, ֆինանսական ակտիվներ կամ տնտեսական ռեսուրսներ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԵՄ-ն RT France-ի նախկին ղեկավարի նկատմամբ սահմանափակող միջոցներ է կիրառել ՌԴ հիբրիդային սպառնալիքների շրջանակում
ԵՄ Խորհուրդն այսօր որոշել է սահմանափակող միջոցներ կիրառել Քսենիա Ֆեդորովայի նկատմամբ՝ Ռուսաստանի շարունակական հիբրիդային գործողություններում նրա ունեցած դերի, մասնավորապես, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության (FIMI) գործընթացներում ներգրավվածության համար, ինչի հետևանքով խաթարվում են ժողովրդավարությունն ու կայունությունը Եվրոպական միությունում և դրա անդամ պետություններում։ Քսենիա Ֆեդորովան ռուսաստանցի մեդիագործիչ է, Russia Today France-ի նախկին բարձրաստիճան ղեկավար։ Որպես RT France-ի …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Factor.am / 8 minutes ago

Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Factor.am / 2 hours ago

Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Factor.am / 4 hours ago

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
Factor.am / 5 hours ago
Related coverage

ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ
168 Jham / 3 hours ago

Դիանա Խաչատրյան․ Յուրաքանչյուր թռիչքի գլխավոր նպատակը անվտանգ վայրէջքն է․ «Նիդերլանդական Օրագիր»
Aravot / 5 hours ago

ԵՄ-ն մտադիր է հաստատել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ամենածավալուն փաթեթը. Կալլաս | azatutyun.am
Infocom / 6 hours ago

Լուկաշենկոյի ծաղրը․ Ռուսական ճնշումը մեծանում է. Փաշինյանի նոր զիջումները. Ալիևին սաստել են
Noyan Tapan TV / 7 hours ago