Չորեքշաբթի երեկոյան հրդեհ է բռնկվել Լեհաստանի կենտրոնական հատվածում գտնվող Starlink արբանյակային կապի ցամաքային կայանում, որը կապ է ապահովում տարածաշրջանում, այդ թվում՝ Ուկրաինայի հետ: Այս մասին հայտնել է երկրի փոխվարչապետ Քշիշտոֆ Գավկովսկին՝ նշելով, որ ներկայում համակարգերն արդեն գործում են բնականոն ռեժիմով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Հրդեհը տարածվել է էլեկտրակայանի և գեներատորի վրա։ Ակնհայտ է, որ այս դիվերսիան միտումնավոր է ծրագրված եղել՝ կայանը շարքից հանելու նպատակով, այսինքն՝ փաստացի ինտերնետային կապն ընդհատելու և տարբեր կառույցների, այդ թվում՝ ուկրաինացի զինվորականների՝ ցանցից օգտվելու հնարավորությունից զրկելու համար»,- պաշտոնյայի խոսքերն է վկայակոչում Reuters-ը։ Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Լեհաստանը 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր դիվերսիաների հնարավորության հետ կապված գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում։ Ռուսաստանը բազմիցս հերքել է նման գործողություններին իր մասնակցությունը։ «Թեև այսօր ամեն ինչ աշխատում է, մենք պետք է ընդունենք, ինչպես վերջերս նշել է վարչապետ [Դոնալդ] Տուսկը, որ սա հիբրիդային պատերազմի տարր է»,- հայտարարել է Գավկովսկին։ Նրա խոսքով՝ թեև դեռ ուղղակի ապացույցներ չեն ստացվել, որ հրդեհի համար պատասխանատու է Ռուսաստանը, «բազմաթիվ նշաններ վկայում են այն մասին, որ դա համապատասխանում է հարձակումներ իրականացնելու ռուսական նոր դոկտրինին»։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Լեհաստանը ՌԴ-ին կասկածում է Starlink-ի կայանում բռնկված հրդեհին ներգրավվածության մեջ
Չորեքշաբթի երեկոյան հրդեհ է բռնկվել Լեհաստանի կենտրոնական հատվածում գտնվող Starlink արբանյակային կապի ցամաքային կայանում, որը կապ է ապահովում տարածաշրջանում, այդ թվում՝ Ուկրաինայի հետ: Այս մասին հայտնել է երկրի փոխվարչապետ Քշիշտոֆ Գավկովսկին՝ նշելով, որ ներկայում համակարգերն արդեն գործում են բնականոն ռեժիմով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Հրդեհը տարածվել է էլեկտրակայանի և գեներատորի վրա։ Ակնհայտ է, որ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Factor.am / 6 hours ago

Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 7 hours ago

Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Factor.am / 9 hours ago

Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Factor.am / 11 hours ago
Related coverage

Մարո տատի մեթոդը՝ թվային աշխարհում
Infocom / 8 hours ago

Ամուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել Սանոսյան
1in.am / 8 hours ago

Ամուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել Սանոսյան
24TV / 24News / 9 hours ago

ԱՄՆ-ն մարդասիրական օգնություն է տրամադրում Պանամային երկրաշարժից հետո | shantnews.am
Infocom / 10 hours ago