ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Բաց կառավարման գործընկերության» (Open Government Partnership, OGP) առաջնորդների՝ «Թափանցիկություն, դիմակայունություն և բարգավաճում» խորագրով կլոր սեղան քննարկմանը։ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից հայտնում են, որ «Բարեկեցիկ և մրցունակ տնտեսություններ» պանելային քննարկման ընթացքում ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղարն անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց պայմաններում տնտեսական կայուն աճի ապահովման կարևորությանը՝ ընդգծելով ժողովրդավարական ամուր հիմքերի, օրենքի գերակայության և արդյունավետ ինստիտուտների դերը։ Դավիթ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող թվայնացման, հանրային և քաղաքացիական մասնակցության ընդլայնման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։ Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական, այդ թվում՝ տնտեսական առաջնահերթություններին՝ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարն ընդգծել է առևտրային կապերի դիվերսիֆիկացման, ներդրումների ներգրավման և փոխշահավետ տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Դավիթ Կարապետյանը խոսել է նաև միջազգային առևտրի բաղադրիչով ՀՀ արտաքին գերատեսչության լիազորությունների ընդլայնման մասին: «Ընդգծվել է, որ հաստատված խաղաղության պայմաններում արտաքին քաղաքականությունը պետք է նպաստի նաև տնտեսական հնարավորությունների ստեղծմանը, միջազգային առևտրային կապերի ընդլայնմանը և քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացմանը։ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը կարևորել է նաև Բաց կառավարման գործընկերության շրջանակներում համագործակցության ներուժը՝ միջազգային առևտրի խթանման, տեղական բիզնեսի՝ միջազգային շուկաներ մուտքի և օտարերկրյա ներդրումների ներգրավման կարողությունների զարգացման տեսանկյունից»,-նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը Նյու Յորքում մասնակցել է «Թափանցիկություն, դիմակայունություն և բարգավաճում» քննարկմանը
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Բաց …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է
1in.am / 11 hours ago

Միրզոյանի՝ Իրան այցի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է
1in.am / 11 hours ago

Իրանի համար նոր ակնառու նշանակություն է ստացել հյուսիսասյին հարևանների հետ հարաբերությունները
1in.am / 11 hours ago

ՀՀ-Թուրքիա էլհաղորդման միացումը կնվազեցնի Երևանի ներկայիս կախվածությունը
1in.am / 11 hours ago
Related coverage

Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
168 Jham / 5 hours ago
Աբդուլահ Գյուլ. Իրանը պետք է առավելագույն օգուտ քաղի արդեն ձեռք բերվածից
Mediamax / 7 hours ago

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին
Hetq / 7 hours ago

Айк Саркисян исключен из рядов правящей в Армении партии
Sputnik Armenia / 9 hours ago