Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ քննարկել է Հայաստանում COP17-ի անցկացումը, Հայաստան–Ադրբեջան խաղաղության ամրապնդումն ու տարածաշրջանային համագործակցության խթանումը։ Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանում հոկտեմբերին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացումը: Վարչապետը նշել է, որ ՀՀ Կառավարությունը հետևողական աշխատանքներ է տանում համաժողովը լավագույնս կազմակերպելու համար և կարևորել միջազգային գործընկերների բարձր մակարդակով մասնակցությունը: Անտոնիու Գուտերեշը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում համաժողովը կանցկացվի լավագույն կերպով: ՀՀ վարչապետը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդման, տարածաշրջանային համագործակցության խթանման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Փաշինյանն ու Գուտերեշը քննարկել են COP17-ի անցկացումն ու տարածաշրջանային խաղաղությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ քննարկել է Հայաստանում COP17-ի անցկացումը, Հայաստան–Ադրբեջան խաղաղության ամրապնդումն ու տարածաշրջանային համագործակցության խթանումը։ Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանում հոկտեմբերին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացումը: …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 20 minutes ago

«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
Factor.am / 31 minutes ago

Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
Factor.am / 38 minutes ago

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
Factor.am / 42 minutes ago
Related coverage

Իրանի հետ պատերազմից հեշտ ելք չկա․ Պենտագոնի նախկին ղեկավար
ABC Media / 12 minutes ago

Փաշինյան․ Նպատակ չի եղել, չկա և չի լինելու ՌԴ հետ մեր հարաբերությունների խզումը
PanArmenian / 12 minutes ago

COP17-ի ծախսերի ու գնումների վերաբերյալ պնդումները բոլորովին չեն համապատասխանում իրականությանը․ ՇՄՆ
ABC Media / 14 minutes ago

Մի խփնված ադրբեջանցի է մտել գյուղ, նենց շոու ենք սարքել. Սասուն Միքայելյան
168 Jham / 15 minutes ago