ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժել է Մյասնիկյան պողոտայում գտնվող Երևանի պատմական կամուրջներից մեկի՝ Նորքի (Գետառի) կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները: Դրանք ամբողջությամբ փակել էին դեպի կամուրջ մուտքը և այն անհասանելի դարձրել այցելության համար: Հաշվի առնելով կամրջի ներկայիս վիճակը՝ ԿԳՄՍ նախարարությունն առաջիկայում կնախաձեռնի կամրջի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակումը, ապա՝ նորոգումն ու տարածքի բարեկարգումը: Ըստ Հայաստանի պատմության թանգարանում պահվող արձանագրության՝ կամուրջը կառուցվել է 1664 թ. նորքեցի Հովհաննես վարդապետի միջոցներով. ճարտարապետը Գրիգորի որդի Կիրակոսն է: Կամուրջը նախկինում Երևանը կապել է Ավան գյուղին․ դրա վրայով են անցել նաև դեպի Սևան, Վրաստան, Ռուսաստան գնացող առևտրական քարավանները: 1965 թ. կամուրջը վերանորոգել է Հայաստանի հուշարձանների պահպանության վարչությունը: Հիշեցնենք, որ Երևանի պատմական կամուրջներից մյուսը՝ Կարմիր կամուրջը, վերջին երեք տարիների ընթացքում պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում արդեն վերականգնվել է:
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ապամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները
ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժել է Մյասնիկյան պողոտայում գտնվող Երևանի պատմական կամուրջներից մեկի՝ Նորքի (Գետառի) կամրջի շուրջ կառուցված ինքնակամ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

AI-ն և գենդերային անհավասարությունը․ լուծումնե՞ր, թե՞ նոր ռիսկեր
1in.am / 8 hours ago

Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է
1in.am / 9 hours ago

Հայաստանում և Հրվ Կովկասում ռուսական ազդեցության նվազման գործընթացն էապես արագացել է
1in.am / 9 hours ago

Միրզոյանի՝ Իրան այցի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է
1in.am / 10 hours ago
Related coverage
«Զեկույցը պատրաստվել էր Ադրբեջանի հետախուզության համար». Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով – Spiegel
Aravot / 2 hours ago

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցն #ուղիղ
Pastinfo / 3 hours ago

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Armenpress / 3 hours ago

#Ուղիղ․ Ռուբինյանը ճեպազրույց է տալիս
Hraparak / 3 hours ago