Արհեստական բանականության (ԱԲ) մշակմամբ զբաղվող աշխարհի առաջատար ընկերությունները սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նախազգուշացրել են մարդկության համար ԱԲ-ի ռիսկերի մասին՝ կոչ անելով կառավարություններին համատեղ աշխատել՝ ավելի հզորացող այս տեխնոլոգիան կառավարելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը, ելույթ ունենալով 15 անդամից բաղկացած Անվտանգության խորհրդում, ասել է, որ սխալ կառավարման դեպքում «ԱԲ-ն կարող է վտանգ ներկայացնել ողջ մարդկության համար»։ OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը հայտարարել է, որ անհրաժեշտ է միջազգային համագործակցություն։ «Եթե մենք ցանկանում ենք, որ AI-ն ժողովրդավարական լինի, ամենակարևոր որոշումները չեն կարող ընդունվել միայն Սան Ֆրանցիսկոյի լաբորատորիաներում։ Դրանք պետք է ձևավորվեն ժողովրդավարական գործընթացների միջոցով և այն կառավարությունների կողմից, որոնք հաշվետու են իրենց ժողովուրդներին», — ասել է Ալթմանը Անվտանգության խորհրդում։ Կանադացի Յոշուա Բենջիոն, որը համարվում է ԱԲ ոլորտի «կնքահայրերից» մեկը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից անցյալ տարի ստեղծված Անկախ միջազգային գիտական խմբի համանախագահն է, Անվտանգության խորհրդում հայտարարել է, որ արհեստական բանականության հետ կապված «վտանգներն իրական են և մոտալուտ»։ «Այս խորհուրդը բախվում է աննախադեպ սպառնալիքի, որը ոչ ոք չի կարող միայնակ զսպել և որը չի ճանաչում սահմաններ», – ասել է նա։ Նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թրամփը հայտարարել էր, որ «մերժում է ԱԲ-ի վերահսկողության համաշխարհային սխեմա ստեղծելու ցանկացած փորձ»։ Նա տեխնոլոգիան անվանել էր զարմանալի՝ միաժամանակ նշելով, որ ԱՄՆ-ն զգուշավոր կլինի։ Սպիտակ տան գիտության և տեխնոլոգիաների հարցերով խորհրդական Մայքլ Կրացիոսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր ելույթում կրկնել է Թրամփի դիրքորոշումը։ «Դուք չեք կարող կառավարել այն տեխնոլոգիան, որը չեք հասկանում։ Այս մարմինը և նմանատիպ այլ կառույցներ պետք է կենտրոնանան լավագույն փորձի փոխանակման և ներքին կարողությունների զարգացման վրա, այլ ոչ թե գլոբալ կարգավորման համակարգ ստեղծելու», – ասել է նա։ ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Ֆու Ցոնը նշել է, որ անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել ԱԲ-ի կարգավորման համակարգերը, արտակարգ իրավիճակների արձագանքման մեխանիզմներն ու միջսահմանային համագործակցությունը։ «Միջազգային հանրությունը պետք է ավելի սերտորեն համագործակցի, հավասարապես կարևորի զարգացումն ու անվտանգությունը և ուղղորդի ԱԲ-ի զարգացումը դեպի դրական նպատակներ՝ հանուն բարօրության և մարդկության», – ասել է նա Անվտանգության խորհրդում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, որը երկար ժամանակ հանդես է գալիս ԱԲ-ի գլոբալ կառավարման օգտին, նախազգուշացրել է, որ արհեստական բանականության արագ զարգացումը ստեղծում է ռիսկեր, որոնք չի կարելի անտեսել։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԱԲ ոլորտի առաջատար ընկերությունները նախազգուշացրել են ՄԱԿ-ին արհեստական բանականության հետ կապված ռիսկերի մասին
Արհեստական բանականության (ԱԲ) մշակմամբ զբաղվող աշխարհի առաջատար ընկերությունները սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նախազգուշացրել են մարդկության համար ԱԲ-ի …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Կառավարությունն առաջարկում է ավելի շատ վճարել, որ պաշտոնյաներն ավելի քիչ գողանան
1in.am / 18 hours ago

Բաքուն կառուցում է երկաթուղին և փորձում վերաշարադրել Վաշինգտոնի պայմանավորվածությունները
1in.am / 18 hours ago

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշատական առաքելության տնօրենի հետ
1in.am / 19 hours ago

Իշխանությանը մեկ հարց կա՝ արդյոք գիտության զարգացումը հանդիսանում է երկրի ռազմավարական նպատակ
1in.am / 19 hours ago
Related coverage

Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
24TV / 24News / 17 hours ago

Անգլերեն՝ առանց սահմանների. հայ պատվիրակները 3 մեդալ են նվաճել
Public Television of Armenia — 1Lurer / 17 hours ago
«Կարող եմ ամենահիմար բաներն ասել, և դուք կծափահարեք»․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / 17 hours ago

Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց. «Հարևաններ»
Public Television of Armenia — 1Lurer / 17 hours ago