Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ երկիրը «լիարժեք ժողովրդավարության» անցնելու նպատակով ընտրություններ կանցկացնի։ Այդուհանդերձ, նա քվեարկության հստակ ժամկետ չի նշել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Ես ուզում եմ դա շատ հստակ հայտարարել այս Գլխավոր ասամբլեայում․ Վենեսուելայում ընտրություններ են լինելու», – ասել է Ռոդրիգեսը, որը իշխանության է եկել այն բանից հետո, երբ 2026 թվականի հունվարին ԱՄՆ ուժերը հատուկ գործողության ընթացքում ձերբակալել էին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Ռոդրիգեսի խոսքով՝ կառավարությունը բանակցություններ է սկսել ընդդիմության հետ և երաշխավորելու է բոլոր քաղաքական ուժերի մասնակցությունը։ Նա հավելել է, որ ազգային հաստատությունները նախապատրաստվում են ընտրական գործընթացին։ «Վենեսուելան սկսել է ժողովրդավարական վերափոխման գործընթաց՝ իր վերածննդի համար։ Դրա նպատակն է կառուցել բոլորի համար ավելի ազատ, ավելի բարեկեցիկ և ինքն իր հետ ավելի հաշտ երկիր», – ասել է Ռոդրիգեսը։ Ռոդրիգեսը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Վենեսուելային՝ «անորոշության և հակամարտության փուլից դեպի լիարժեք ժողովրդավարության փուլ» անցնելու գործընթացում։ Վենեսուելայի և ԱՄՆ-ի իշխանությունները նախկինում ևս ընդգծել են ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը՝ առանց ընտրությունների հստակ ժամկետներ սահմանելու։ Ընդդիմությունը նման ընտրությունների անցկացման համար կարևոր պայման է համարում անկախ Գերագույն դատարանի և Ազգային ընտրական խորհրդի ձևավորումը։ Ռոդրիգեսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կարճ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և գովաբանել նրան Վենեսուելայի հետ երկխոսություն վերսկսելու համար։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ Թրամփն ու Ռոդրիգեսը քննարկել են հարավամերիկյան երկրի՝ միլիարդավոր դոլարների հասնող պետական պարտքի հարցը։ Պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը հանդես է եկել քաղաքական փոփոխությունների օգտին։ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ նախքան ընտրությունների անցկացումը Վենեսուելան պետք է կայունանա և վերականգնվի տնտեսապես։
Google Translate API error 403: { "error": { "code": 403, "message": "User Rate Limit Exceeded", "errors": [ { "message": "User Rate Limit Exceeded", "domain": "usageLimits", "reason": "userRateLimitExceeded" } ] } }
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Վենեսուելայի նախագահը խոստացել է երկրում ընտրություններ անցկացնել՝ «լիարժեք ժողովրդավարության» անցնելու նպատակով
Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ երկիրը «լիարժեք ժողովրդավարության» անցնելու նպատակով ընտրություններ կանցկացնի։ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

2018-ին հայտնաբերված քաղցկեղի դեպքերի 40%-ը 4-րդ փուլում էր, այսօր՝ 13%-ը. Ավանեսյան
1in.am / 9 hours ago

«Քարից կաթ քամել»․ այնտեղ, որտեղ սկսվում է կյանքը
1in.am / 10 hours ago

Պաշտոնապես ասում եմ՝ Շաքիի դեպքի հետ կապված արտահանձման օրակարգ գոհություն չունի. Փաշինյան
1in.am / 11 hours ago

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան
1in.am / 11 hours ago
Related coverage

ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 22 minutes ago

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 32 minutes ago

ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 43 minutes ago

Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել. factor.am
168 Jham / 6 hours ago