Երևանում՝ «ՀայԱրտ» արդի արվեստի կենտրոնում, մեկնարկել է «Լուսանկարչության հեծանները» միջազգային համաժողովը, որի շրջանակում նախատեսվում են մասնագիտական քննարկումներ, հանդիպումներ, ներկայացումներ և այլ միջոցառումներ՝ լուսանկարչության ժամանակակից գործընթացների, տեսական ու քննադատական մոտեցումների շուրջ։ «Քանի որ 2026թ. Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր 35-ամյակը, միևնույն ժամանակ պարզվում է, որ 2026 թվականին նաև լուսանկարչության 200-ամյակն է, և այդ 2 կարևոր հոբելյանները զուգադիպել են հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից Գագիկ Հարությունյանի 80-ամյա հոբելյանի հետ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող արդի արվեստի կենտրոնը նախաձեռնեց Հայաստանում և տարածաշրջանում գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողով։ Քանի որ համաժողովի խորագիրն է «Լուսանկարչության հեծանները», փորձել ենք անվանման մեջ ներառել բոլոր այն խնդիրները, մարտահրավերները, հիմնադրույթները, որոնք գոյություն ունեն լուսանկարչության ոլորտում։ Համաժողովի առանձնահատկությունն այն է, որ տարիներ անց լուսանկարչության 200-ամյակի շրջանակում հետամուտ ենք եղել հայ գեղարվեստական լուսանկարչության հանրահռչակման և միջազգայնացման ճանապարհների հատմանը։ Իսկ դրա լավագույն միջոցը միջազգային համաժողովն է, որի շրջանակում Հայաստան ենք հրավիրել եվրոպական 20 երկրների՝ այդ թվում ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Կանադայի լուսանկարչական լավագույն թանգարանների տնօրեններին, համադրողներին»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց «ՀայԱրտ» արդի արվեստի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, «Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի» հիմնադիր, «Մշակութային երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը։ «Շվեյցարիայի Լոզան քաղաքի «Ֆոտո Էլիզե» թանգարանը զբաղեցնում է առաջին հորիզոնականը լուսանկարչության ոլորտում, եւ այդ թանգարանի տնօրեն, արվեստաբան, լուսանկարչության պատմաբան և ցուցահանդեսների համադրող Նատալի Հերշդորֆերը այս համաժողովի շնորհիվ առաջին անգամ ժամանում է Հայաստան, այսինքն՝ մենք նման միջազգային համաժողովի շնորհիվ և միջոցով շատ մարդկանց համար բացահայտում ենք Հայաստանը։ Տվյալ ոլորտի մարդիկ գալիս են Հայաստան և իրենց կառույցներն են ներկայացնում, նաև 14 բանախոս հայկական կողմից է ներկա համաժողովին։ Կարևորագույն առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ համաժողովի միջոցով փորձում ենք ինստիտուցիոնալ համագործակցություն ստեղծել կառույցների միջև»,- հավելեց Սոնա Հարությունյանը։ «Եթե 2017թ. առաջին հետահայաց ցուցահանդեսը Գագիկ Հարությունյանի կյանքի օրոք իրականացվեց, որպեսզի հանրահռչակվի Գագիկ Հարությունյանի գեղարվեստական լուսանկարչության ուղին, ապա գրեթե 10 տարի անց այս ցուցահանդեսը արդեն իսկ հետմահու հետահայաց ցուցահանդես է, որն իրականացվում է Գագիկ Հարությունյանի արվեստի միջազգայնացման նպատակով։ Իսկ այդ միջազգայնացումը հնարավոր է այս միջազգային համաժողովի միջոցով, որն իրականացվում է Գագիկ Հարությունյանի 80-ամյա հոբելյանի շրջանակում։ Բոլոր այն կառույցների ներկայացուցիչները, համադրողները, թանգարանների տնօրենները, որոնք արդեն քանի օր է՝ Երևանում են, իրենց համար բացահայտում են Գագիկ Հարությունյանին, և գրեթե յուրաքանչյուրի երկրորդի կողմից հարց է հնչում՝ արդյոք Գագիկ Հարությունյանը հայ լուսանկարիչ է։ Մինչ այդ, իրենք չէին պատկերացնում, որ Հայաստանում կա նման որակի գեղարվեստական լուսանկարչություն և նման ներկայացուցիչ։ Գագիկ Հարությունյանը վավերացրել է Հայաստանի Հանրապետության կայացման տարբեր փուլերը, հողը, մարդկանց, գյուղական կյանքը, այս ամբողջը մի համայնապատկեր է, որի միջոցով մեր հյուրերը բացահայտում են Հայաստանը գեղարվեստական լուսանկարչության միջոցով։ Մենք մտածում էինք իրենց համար կազմակերպել շրջայցեր, բայց ցուցահանդեսում առկա լուսանկարներում իրենք հայտնվում են Գորիսում, Ապարանում, պատմամշակութային հուշարձաններին են ծանոթանում… Այսինքն՝ Գագիկ Հարությունյանի լուսանկարչությունն այն ունիվերսալ միջոցն է, ինքն այն հեղինակն է, որի շնորհիվ հայ և միջազգային բանախոսները հնարավորություն են ունենում Հայաստանի պատկերը կազմել»,-մանրամասնեց մեր զրուցակիցը։ Սոնա Հարությունյանի խոսքով, համաժողովի ամենակարևոր ուղերձներն են՝ հայ գեղարվեստական լուսանկարչության հանրահռչակումը, Գագիկ Հարությունյանի՝ որպես հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադրի, իր արվեստի միջազգայնացումը, տարածաշրջանում Հայաստանը որպես լուսանկարչության ոլորտի միջազգային հարթակ նախանշելու և ամրակայելու նպատակը: Նշվեց նաեւ, որ համաժողովի միջոցով փորձելու են վեր հանել բոլոր մարտահրավերները, որոնք ստեղծում է արհեստական բանականությունը լուսանկարչության ոլորտի համար՝ ինչով է վտանգված լուսանկարչությունը, ինչպիսի մարտահրավերներ են նետվում լուսանկարչության ոլորտին արհեստական բանականության կողմից, եւ արդյոք այսօր անալոգային լուսանկարչությունը կարող է դիմակայել այդ մարտահրավերներին։ % buffered00:0100:10UnmuteMuteDisable captionsEnable captions>PIPExit fullscreenEnter fullscreen Play HTML video END --> Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ Լրագրող
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Գագիկ Հարությունյանի լուսանկարները դարձել են Հայաստանի մասին պատմող «ունիվերսալ լեզու»՝ ոլորտի միջազգային մասնագետների համար
Սոնա Հարությունյանի խոսքով, համաժողովի ամենակարևոր ուղերձներն են՝ հայ գեղարվեստական լուսանկարչության հանրահռչակումը, Գագիկ Հարությունյանի՝ որպես հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադրի, իր արվեստի միջազգայնացումը, տարածաշրջանում Հայաստանը որպես լուսանկարչության ոլորտի միջազգային հարթակ նախանշելու և ամրակայելու նպատակը:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Aravot

Зеленский: Объявление о прекращении огня стало для меня новостью
Aravot / 6 hours ago

Vladimir Zelensky: The ceasefire announcement was news for me
Aravot / 7 hours ago

Ավտոմեքենան կողաշրջվել է դեպի հարակից ձորակը․ արձանագրվել է տուժածներից մեկի մահը
Aravot / 7 hours ago

Ուժի մեջ է մտնում էներգետիկ հրադադար Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմում․ Դոնալդ Թրամփ
Aravot / 8 hours ago
Related coverage

Արման Նուռ․ երբ հայկական պատմությունը դառնում է ժամանակակից արվեստ
Alpha News / 8 hours ago

Սուտ է, որ եթե ժողովրդին չտաս իր ուզած անորակ երաժշտությունը, սոված կմնաս. Արթուր Ալիխանյան
168 Jham / 9 hours ago

Կրակոցներ Երևանում. կան վիրավորներ
1in.am / 20 hours ago

Կրակոցներ՝ Երևանում․ կան վիրավորներ
Alpha News / 21 hours ago