Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Իսրայելի կառավարության անօրինական քաղաքականությունն ու գործողությունները «մերկացվել են» աշխարհի առաջ: Նախարարի խոսքով՝ ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ ձայներ են բարձրանում երեխաների սպանությունների, դպրոցների ավերման և խաղաղ բնակիչների սովի մատնելու իսրայելական գործողությունների դեմ։ X-ում հրապարակած գրառման մեջ Սաֆադին նշել է, որ Իսրայելի «խոսափողերը» հուսահատ արշավներ են իրականացնում՝ «պատմությունը խեղաթյուրելու» և միջազգային իրավունքի հարգումը պահանջողների վստահելիությունը կասկածի տակ դնելու նպատակով՝ միաժամանակ թիրախավորելով ՄԱԿ-ը, մարդասիրական կազմակերպություններն ու միջազգային առաջնորդներին։ Սաֆադին հայտարարել է, որ Հորդանանը շարունակելու է բացահայտել «օկուպացիայի անմարդկայնությունը» և մոբիլիզացնել միջազգային գործնական քայլերը՝ զսպելու Իսրայելի էքսպանսիոնիզմը։ Նրա խոսքով՝ Իսրայելի կառավարությունն «ամբողջ տարածաշրջանի ապագան պատանդ է պահում՝ այն դատապարտելով հակամարտության և տառապանքի»։ «Իսրայելի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի միջազգային իրավունքի խախտումների, պաղեստինցի ժողովրդի նկատմամբ իր կողմից իրականացվող անարդարության, ճնշման և զրկանքների, ինչպես նաև տարածաշրջանին պարտադրվող հակամարտությունների համար, որոնք սպառնում են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասել է Սաֆադին։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար
Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Իսրայելի կառավարության անօրինական քաղաքականությունն ու գործողությունները «մերկացվել …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Աշխատող Հայաստանը. տնտեսական առաջընթացից դեպի ուժեղ պետություն
1in.am / 9 hours ago

Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ եւ հուզական ինտելեկտ» դասընթացին․ Փաշինյան
1in.am / 10 hours ago

Ընդդիմության ճգնաժամը՝ պետության խնդիր
1in.am / 10 hours ago

Երևանում «Գազել»-ը բախվել է ծառին․ վարորդը մահացել է
1in.am / 11 hours ago
Related coverage

Թրամփը հետաձգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Պուտինին ժամանակ տալով
Noyan Tapan TV / 6 hours ago

Ալիևը մատ թափ տվեց Փաշինյանի վրա
Noyan Tapan TV / 6 hours ago

Ատոմակայանից հետո՝ երկաթուղին․ Փաշինյանը նոր զիջո՞ւմ է անում Ռուսաստանին
Noyan Tapan TV / 6 hours ago

Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
168 Jham / 10 hours ago