news.am Ռումինիայի հյուսիսում՝ Սուչավա նահանգի Սոլկա բնակավայրի մոտ, ուկրաինական կողմից ներթափանցած անօդաչու թռչող սարք է ընկել։ Զոհեր և ավերածություններ չկան, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։ Մինչ այդ ռադարներն օդային տարածքի խախտում էին արձանագրել, ինչից հետո իշխանությունները ոտքի էին հանել հերթապահ ավիացիան, իսկ հարակից չորս բնակավայրերում հինգշաբթի առավոտյան ժամանակավորապես դադարեցրել դպրոցական դասերը։ «Օդային թիրախը Ռումինիայի երկնքում […]