ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանի ֆեյսբուքյան գրառումը Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հաշվարկվող Gender Gap Index-ում Հայաստանի դիրքը վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է՝ այժմ 58-րդ տեղում ենք 148 երկրների շարքում: Հատկապես մեծ է առաջընթացը Political Empowerment-ի ուղղությամբ, ինչն առավելապես պայմանավորված է վերջին տարիներին կառավարությունում կանանց ակտիվ ներգրավմամբ, այսպես եթե 2021թ-ին Հայաստանը 132-րդն էր 156 երկրների շարքում, 2025թ-ին 48-րդն է 148 երկրների շարքում․․․ Մտովի փորձեցի գնահատել մեր 4 կին նախարարների աշխատանքը, վերջին տարիներին երկրում կատարված ամենացայտուն ռեֆորմների զգալի մասը կատարվել է նրանց ղեկավարությամբ՝ ոստիկանության ռեֆորմ, անձնագրային ռեֆորմ, առողջության համապարփակ ապահովագրության ռեֆորմ․․․ Հայաստանը գենդերային հավասարությամբ առաջատար է սահմանակից երկրների շարքումACSES վերլուծական կենտրոն. «Համաձայն Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակված Գլոբալ գենդերային ճեղքվածքի 2026թ-ի զեկույցի՝ Հայաստանը գենդերային հավասարության ինդեքսով (0.731) 58-րդն է աշխարհի 145 պետությունների և առաջատարը՝ սահմանակից երկրների շարքում: Սահմանակից բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, գենդերային հավասարությունը հատկապես դրսևորվում է կրթական և առողջապահական ոլորտներում, մասնավորապես՝ օրինակ Հայաստանը աշխարհում առաջիններից է գրագիտության, բարձրագույն կրթության ընդունելության և առողջ կյանքի տևողության մակարդակներում առկա գենդերային հավասարության ցուցանիշներով: Գենդերային անհավասարությունը թե՛ Հայաստանի, թե՛ սահմանակից երկրների դեպքում դրսևորվում է հատկապես քաղաքական ոլորտում․ ենթաինդեքսի մեծությունը Հայաստանում 0.324 է, Վրաստանում՝ 0.226, Թուրքիայում՝ 0.118, Ադրբեջանում՝ 0.081, Իրանում՝ 0.046։ Գլոբալ գենդերային ճեղքվածքի ինդեքսը ձևավորվում է չորս ենթաինդեքսներով՝ կրթություն, առողջապահություն, տնտեսություն և քաղաքականություն։ Այս հրապարակումը պատրաստվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում»:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Gender Gap Index-ում Հայաստանի դիրքը վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է. Հայկազ Ֆանյան
Մտովի փորձեցի գնահատել մեր 4 կին նախարարների աշխատանքը, վերջին տարիներին երկրում կատարված ամենացայտուն ռեֆորմների զգալի մասը կատարվել է նրանց ղեկավարությամբ՝ ոստիկանության ռեֆորմ, անձնագրային ռեֆորմ, առողջության համապարփակ ապահովագրության ռեֆորմ․․․

Comments
No comments yet — be the first to comment.
More from Aravot

Դատարանը շարունակում է քննել Արմեն Աշոտյանի գործը. ՈՒՂԻՂ
Aravot / 6 hours ago

ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
Aravot / 7 hours ago

Քրիստոնեությունը տարածվել է սինթեզի շնորհիվ. Հանս Քյունգ
Aravot / 8 hours ago

Թե ինչ եղավ, երբ ոստիկանություն հաղորդում ներկայացրին՝ Շինարարների փողոցում գույքը վնասելու դեպքով
Aravot / 9 hours ago
Related coverage

Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ․ «Հրապարակ»
ArmLur / Zhoghovurd / 5 minutes ago

Վերին Կարմիրաղբյուրի «Մափլար» կոչվող հանդամասում անասնագոմ է այրվել
24TV / 24News / 11 minutes ago

Կառավարման լրջագույն ճգնաժամ ունենք ԶՈւ-ում․ իրավիճակը տագնապային է
1in.am / 21 minutes ago

Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»
24TV / 24News / 35 minutes ago