Վրաստանից չկառավարվող Աբխազիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հերքել է սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը, ըստ որի` Ռիծայի ազգային պարկում հրաբուխ է ժայթքել։ Նշենք, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածվել էր տեսանյութ, նաև ականատեսի վկայություն, որոնց համաձայն՝ Ռիծա տանող ճանապարհին մի քանի երեկո ժայռոտ լանջին լույսեր են երևացել։ «Արդեն երկրորդ օրն է, երեկոյան տեսնում ենք կրակ, որն իջնում է գագաթից և անհետանում։ Մեր կարծիքով, սա կարող է լավա լինել, փոքրիկ հրաբուխ։ Մեր լեռները շատ երիտասարդ են, և հնարավոր է հրաբուխ ժայթքի», — ասել է տեսանյութի հեղինակը։ Այնուհետև. ըստ տեղեկության, փրկարարական խումբը մեկնել է դեպքի վայր՝ տեղեկությունը ստուգելու նպատակով։ Դե ֆակտո արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդմամբ, դժվարամատչելի լեռնային տարածքը նույնպես հետազոտվել է անօդաչու թռչող սարքի միջոցով։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Աբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել է
Վրաստանից չկառավարվող Աբխազիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը... Շարունակել կարդալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from AliQ Media

Քութայիսի քաղաքի տեխնոլոգիական հաբում կայացել է Վրաստանում առաջին TUMO կենտրոնի բացումը
AliQ Media / 7 hours ago

Թմրամիջոցների ապօրինի շրջանառման մեղադրանքով 5 անձ է ձերբակալվել
AliQ Media / Oct 9

Ցխինվալիում Եհովայի վկաների դեմ քրեական գործ է հարուցվել
AliQ Media / Oct 9

«Կուկուշկա» գնացքը վերադառնում է. Բորջոմի-Բակուրիանի երկաթուղին շուտով կբացվի
AliQ Media / Oct 9
Related coverage

Медиа Ахалцихе в условиях финансового кризиса
JNEWS / 1 hour ago

ქუთაისში სომხური საგანმანათლებლო ცენტრის, TUMO-ს ოფიციალური გახსნა გაიმართა
JNEWS / 2 hours ago

Как можно решить демографический кризис в Грузии?
JNEWS / 2 hours ago

В Кутаиси провели официальное открытие армянского образовательного центра TUMO
JNEWS / 3 hours ago