Նյու Յորքում Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ կառավարության կազմակերպած քննարկմանը, որտեղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բրենդան Հանրահանի հետ անդրադարձել է ԹՐԻՓՓ-ի իրականացմանը, տարածաշրջանային կապակցվածությանն ու առևտրային նոր հնարավորություններին։ Հայաստանը և ԱՄՆ-ն ավելի վաղ ստորագրել էին ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում է նաև տնտեսական և տրանսպորտային կապերի խորացում։ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․ Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված՝ «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» խորագրով միջոցառմանը։ Արարատ Միրզոյանը հանդես է եկել որպես բանախոս «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանի հետ միասին։ Միջոցառմանը մասնակցել է նաև խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել խաղաղության և տարածաշրջանային կապակցվածության օրակարգին, 2025թ. օգոստոսի 8-ից ի վեր արձանագրված կարևոր ձեռքբերումներին։ Իր խոսքում նախարար Միրզոյանն ընդգծել է ԱՄՆ վճռական ներգրավածությամբ կայացած՝ օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովի պատմական նշանակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և տարածաշրջանային ապաշրջափակման գործում։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է գետնի վրա խաղաղության առկայությամբ պայմանավորված շոշափելի փոփոխությունները քաղաքացիների համար, ինչպես նաև խաղաղության հաստատումից ի վեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում եղած դրական զարգացումները։ ԱԳՄԱ նախարար Միրզոյանն ընդգծել է ԹՐԻՓՓ-ի առանցքային նշանակությունը տարածաշրջանի երկրների համար, միջտարածաշրջանային փոխկապակցվածության արդյունավետ զարգացման գործում։ Արարատ Միրզոյանը գոհունակությամբ նշել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հարցում արձանագրված շատ շոշափելի, կոնկրետ հաջողությունները։ Միջոցառմանն անդրադարձ է կատարվել Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամում ֆինանսական ներդրումային հնարավորություններին։ Քննարկումներին մասնակցել են Վրաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների, ինչպես նաև մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Միրզոյանը Նյու Յորքում ԱՄՆ և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու հեռանկարները
Նյու Յորքում Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ կառավարության կազմակերպած քննարկմանը, որտեղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բրենդան Հանրահանի հետ անդրադարձել է ԹՐԻՓՓ-ի իրականացմանը, տարածաշրջանային կապակցվածությանն ու առևտրային նոր հնարավորություններին։ Հայաստանը և ԱՄՆ-ն ավելի վաղ ստորագրել էին ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում է նաև տնտեսական և տրանսպորտային կապերի խորացում։ ՀՀ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
Factor.am / 17 hours ago
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
Factor.am / 17 hours ago
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
Factor.am / 18 hours ago

Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
Factor.am / 18 hours ago
Related coverage

The head of the Prison Service and the Iranian Deputy Ambassador have discussed issues related to the realization of the rights of Iranian citizens held in prisons.
Noyan Tapan TV / 18 hours ago

Մեր ինքնությունը քանդելու ներքին եվ արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Երկիրն այսօր 14․10.2026 | 18։00
Yerkir / 18 hours ago

Georgian citizens among foreign nationals investigated in Moldova call-centre fraud case
OC Media / 18 hours ago

Իրանցի ազատազրկված անձանց համար կազմվել է առանձին ճաշացանկ, ներգրավվել է պարսկերենի իմացությամբ հոգեբան. Ծովինար Թադևոսյան
Aravot / 18 hours ago